Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածում «, կամ կարող է վերացվել դատվածությունը» բառերը փոխարինել «կամ պատժաչափով» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված ներման խնդրագրերի եւ այն խնդրագրերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն դեռեւս չեն քննարկվել: