Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2394-23.01.2018-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 3.1 գլխով հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 3.1

ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12.1. Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու նկատմամբ պետական վերահսկողությունը

Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: