Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2398-23.01.2018-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանակական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-177-Ն օրենքի 6-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) 1-ին մասում.

ա. 1-ին կետում «վերահսկողությունը եւ» բառերը հանել:

բ. 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

2) 2-րդ մասում.

ա. 2-րդ կետում «վերահսկողությունը եւ» բառերը հանել:

բ. 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ հոդվածով.

«Հոդված 6.1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները

1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) իրավասություններն են`

1) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը եւ մշտադիտարկումը.

2) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը.

2. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում լիազոր մարմնի իրավասություններն են`

1) մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը եւ մշտադիտարկումը.

2) մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:

Հոդված 3. 20-րդ հոդվածի 5-րդ մասում «Լիազոր մարմինն» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: