Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով՝
«- բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել եւ չի գանձվել.
- բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալությունից (լիզինգից) ստացված տոկոսագումարները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: