Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-23913-23.01.2018-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մասյիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում «հիգիենիկ եւ հակահամաճարակային մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: