Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2521-02.02.2018-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունից հանել «եւ վիճակագրական տվյալների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 2.1-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների վրա:» նախադասությունը:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1.1-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների» բառերը:

2) 2-րդ եւ 4-րդ մասերից հանել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության» բառերը,

2) 2-րդ մասի 8-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների» բառերը:

Հոդված 6. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: