Armenian ARMSCII Armenian
Կ-2522-02.02.2018-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում՝

1) 169.2-րդ հոդվածի վերնագրի եւ 1-ին մասի «պետական վիճակագրական» բառերը փոխարինել «պաշտոնական վիճակագրական» բառերով:

2) 244.5-րդ հոդվածի վերնագրի, 1-ին եւ 2-րդ մասերի «պետական վիճակագրության» բառերը փոխարինել «պաշտոնական վիճակագրության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: