Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-2551 -06.02.2018-ՏՏԳԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: