Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2647-12.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի`

1) 1-ին մասում «գործադիր իշխանության համակարգում գործող» բառերը փոխարինել «կառավարությանը ենթակա» բառերով:

2) 2-րդ մասից հանել «ֆինանսների նախարարության» բառերը, իսկ «9-րդ» բառը փոխարինել «14-րդ» բառով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ .

«1) տեսչական մարմին` սույն օրենքի համաձայն ստեղծվող վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմին?».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով.

«1.1) լիազոր մարմին՝ համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող գործադիր իշխանության մարմին?

1.2) տեսչական մարմնի վերահսկողության ոլորտ՝ օրենքով սահմանված ոլորտ կամ ոլորտի մաս, որի նկատմամբ տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին?

1.3) տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիր` ընթացիկ տարում հաջորդ տարվա համար տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատվող փաստաթուղթ, որն առնվազն ներառում է տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի ընդհանուր իրավիճակը, առկա խնդիրները եւ բացահայտված ռիսկերը, ինչպես նաեւ դրանց նվազեցմանն ու վերացմանն ուղղված տարեկան միջոցառումների ժամանակացույցը»:

3) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 5. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

1. Տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա վերահսկողություն իրականացնող պետական մարմին է։

2. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում եւ նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով: Տեսչական մարմնի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը :

3. Տեսչական մարմինը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ: Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններ:

4. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Տեսչական մարմնի գույքը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տեսչական մարմնի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

5. Տեսչական մարմնի լիազորությունների արդյունավետ իրականացման, նյութական խրախուսման, կարողությունների զարգացման նպատակով տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ, որը չի կարող համալրվել տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում նշանակված տույժերով եւ/կամ տուգանքներով:

6. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման եւ կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաեւ տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) վերնագիրը «մարմնի» բառից հետո լրացնել «նպատակը եւ» բառերով, իսկ 1-ին մասում «Տեսչական մարմնի լիազորություններն են`» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության եւ (կամ) իրավական նորմերի պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է հետեւյալ լիազորությունները`» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետում «այլ» բառը փոխարինել «դրանց համապատասխան ընդունված նորմատիվ» բառերով, իսկ «կատարման» բառը փոխարինել «պահպանման» բառով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը 1-ին նախադասությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեսչական մարմնի կառավարմանը ներգրավված են նրա վերահսկողության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները` կառավարման խորհրդի միջոցով։», իսկ հաջորդ նախադասության մեջ «ինն» բառը փոխարինել «տասն» բառով.

2) 2-րդ մասում`

ա. հանել «կամ նրա որոշմամբ` համապատասխան տեղակալը» բառերը.

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը» բառերով.

գ. «կառավարման մարմնի ներկայացուցիչը» բառերը փոխարինել «կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով.

3) 3-րդ մասում «տեսչական մարմինն» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման քարտուղարություն գրասենյակն (այսուհետ նաեւ` տեսչական մարմինների գրասենյակ)» բառերով, իսկ «մինչեւ երեք» բառերը փոխարինել «երկու» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1 Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչների անդամությունը խորհրդի առաջարկությամբ կարող է դադարել, երբ.

1) խորհրդի համապատասխան անդամը առնվազն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել խորհրդի հերթական նիստերին.

2) կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը.

3) համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել խորհրդի անդամ ընտրվելու չափանիշներին.

4) համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում»:

5) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Խորհրդի նիստերը հրապարակային են եւ հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:»:

6) 7-րդ մասում`

ա. լրացնել 1.1-ին կետ.

«1.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին».

7) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«4) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը եւ հավանություն է տալիս դրան.»

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «հայեցողական» բառը փոխարինել «վարչական» բառով.

2) 5-րդ մասի`

ա. 2-րդ կետում «շրջանակները» բառից հետո լրացնել «` տարանջատելով վերահսկողական եւ վերլուծական, պլանավորման գործառույթները»

բ. 3-րդ կետում «եւ լիազոր մարմնի ղեկավարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը» բառերը փոխարինել «,Խորհրդի դրական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին» բառերով.

գ. 4-րդ կետում «լիազոր մարմնի ղեկավարի միջոցով» բառերը հանել.

դ. 5-րդ կետում «լիազոր մարմնի ղեկավարի հաստատման է ներկայացնում» բառերը փոխարինել «հաստատում է» բառով, իսկ «հաստիքացուցակը» բառից հետո լրացնել «եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը» բառերը.

ե. 11-րդ կետում «հաստատմանն» բառը փոխարինել «հավանությանն» բառով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագիրը եւ ամբողջ տեքստը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 9. Բողոքարկումը

Տեսչական մարմինների եւ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության, այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի դեմ բերված բողոքները կարող են քննության առնվել տեսչական մարմնի կողմից կամ դատական կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի վերնագիրը եւ ամբողջ տեքստը շարադրել նոր խմբագրությամբ.

« Հոդված 12. Տեսչական մարմնի գործունեության որակի ապահովումը

1. Որակի ապահովումը համակարգ է, որն ուղղված է տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատմանը, բարձրացմանը, շարունակական կատարելագործմանը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված սկզբունքների ամբողջական իրագործմանն ու տեսչական համակարգի միասնական զարգացմանը:

2. Տեսչական մարմնում գործում է որակի ապահովման ստորաբաժանում, որի գործունեությունն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունքի մեծացմանը եւ շարունակական կատարելագործմանը՝ սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

3. Տեսչական մարմնի որակի ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում, ինչպես նաեւ նրա նկատմամբ խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

4. Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության կարգը, ինչպես նաեւ որակի ապահովման ստորաբաժանման հաշվետվություններին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հաշվետվությունների բովանդակությանը ներկայացվող հավելյալ պահանջները սահմանվում են Խորհրդի որոշմամբ:

5. Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության տարեկան ծրագիրը հաստատում է Խորհուրդը:

6. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է եւ հաշվետվություններ է ներկայացնում Խորհրդին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին եւ տեսչական մարմինների գրասենյակին :

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի ենթակայությամբ գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման քարտուղարություն գրասենյակ, որի նպատակն է ապահովել տեսչական համակարգի անկախ եւ միատեսակ զարգացումը, տեսչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, շարունակական կատարելագործումը, ինչպես նաեւ տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների գործունեության միասնական համակարգումը:

8. Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է:

9. Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

10. Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի նիստերին:

11. Տեսչական մարմինների գրասենյակը հաջողված փորձի հիման վրա`

1) մշակում է տեսչական համակարգի միասնական զարգացման եւ արդյունավետ կառավարման, ստուգումների, ինչպես նաեւ տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականությունը.

2) մշակում եւ կատարելագործում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը.

3) մշակում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական ցուցումներ (ուղեցույցներ), ձեռնարկներ` իրականացնելով տեսչական մարմինների մեթոդական ղեկավարումը.

4) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ եւ կատարում համապատասխան վերլուծություններ.

5) համակարգում է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքները.

6) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվության հավաքագրում, դրանց վերլուծություն, ամփոփում, ինչպես նաեւ վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

7) աջակցում է տեսչական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման եւ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմանը եւ շարունակական կատարելագործմանը.

8) աջակցում է տեսչական մարմինների ղեկավարների եւ աշխատողների ուսուցման եւ շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրմանը եւ դրա հետագա կատարելագորմանը.

9) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական եւ խորհրդատվական աջակցություն:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեսչական մարմիները նախորդ տարվա հաշվետվությունները ներկայացնում են մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 5-ը:»:

2) 2-րդ մասը`

ա. առաջին նախադասությունը «հաշվետվությունները» բառից հետո լրացնել «առնվազն» բառով.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետով.

«1.1) գործունեության տարեկան ծրագրի կատարման ընթացքը»:

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

«8) Տեսչական մարմնի եւ դրա պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության,այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի դեմ բերված բողոքների քանակը, բովանդակությունը եւ դրանց վերաբերյալ ընդունված որոշումները։»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բողոքարկման հանձնաժողովի անդամին» եւ «կամ բողոքարկման հանձնաժողովի անդամին» բառերը:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) «լիազոր մարմնի» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմի» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) 2-րդ մասից հանել «(առանձնացված ստորաբաժանման)» բառերը.

3) 3-րդ մասում «հաստատմանը» բառը փոխարինել «հավանությանը» բառով:

4) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.

5) 6-րդ մասից հանել «լիազոր մարմինը» բառերը:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 159-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով:

Նշված կարգավորման համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն՝ նախարարությունների ցանկը ենթակա է սահմանման այլ օրենքով, անհրաժեշտություն է առաջանում որոշել պետական կառավարման համակարգի այլ մարմինների շրջանակը, դրանց կարգավիճակը եւ սահմանել պետական կառավարման համակարգի մարմինների գործունեության վերաբերյալ ընդհանուր դրույթներ:

Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Միաժամանակ, պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման արդյունքում առաջանում է բազմաթիվ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ պայմանավորված համապատասխան մարմինների կարգավիճակի փոփոխությամբ եւ լիազորությունները միայն օրենքներով սահմանելու սահմանադրական կարգավորումներով:

Վերոշարադրյալը վկայում է պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման եւ հարակից օրենքները վերջինիս համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացունմներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝

1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը եւ դրանց կազմավորման կարգը,

2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը,

3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,

4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:

5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը համապատասխան կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը եւ դրանց կազմավորման կարգը, ինչպես նաեւ կկարգավորվեն դրանց հետ կապված այլ հարաբերությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն Արա Բաբլոյանին


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N -Ա որոշամբ անհետաձգելի համարված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ