Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-26425-12.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է:».

2) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը

1. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է քրեակատարողական ծառայության պետի անմիջական ղեկավարությամբ:

2. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաեւ աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների եւ ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալների եւ կալանավորվածների փոխադրումների իրականացմանը:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները եւ քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր: Նույն աստիճանի պաշտոնները բերված են ստորեւ՝ նույն տողում՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության պետ,

բ. քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,

գ. քրեակատարողական ծառայության պետի տեղակալ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական ծառայության բաժնի պետ,

բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական ծառայության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության բաժանմունքի պետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

գ. քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,

դ. քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

ա.քրեակատարողական ծառայության առաջատար մասնագետ,

բ. քրեակատարողական ծառայության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

գ. քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ,

բ. քրեակատարողական ծառայության երրորդ կարգի մասնագետ,

գ. քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,

դ. քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,

ե. քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 4. Օրենքում «քրեակատարողական վարչություն» եւ «քրեակատարողական վարչության պետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «քրեակատարողական ծառայություն» եւ «քրեակատարողական ծառայության պետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության պետին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

1. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալին ծառայության պետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը: Քրեակատարողական հիմնարկի պետին քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը»:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության»

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերըը փոխարինել «վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով.

2) 3-րդ պարբերություններում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ» բառերը փոխարինել «վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 4-րդ եւ 7-րդ հոդվածների 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում, 16-րդ հոդվածի 2-րդ մասում, 19-րդ հոդվածի 9-րդ եւ 12-րդ մասերում, 20-րդ եւ 21-րդ հոդվածների 4-րդ մասում, 22-րդ հոդվածի 1-ին մասում, 25-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ պարբերություններում, 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերում, 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 31-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում, 35-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում, 37-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 7-րդ մասում, 43-րդ հոդվածի 4-րդ մասում, 51.3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 51.4-րդ հոդվածի 1-ին մասում, 51.9-րդ հոդվածի 8-րդ, 20-րդ եւ 31-րդ մասերում, 51.10-րդ հոդվածի 2-րդ մասում, 51.14-րդ հոդվածի 31-րդ մասում, 51.15-րդ հոդվածի 8-րդ մասում, 51.16-րդ հոդվածի 4-րդ մասում, 51.20-րդ հոդվածի 2-րդ մասում, 51.26-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 51.30-րդ 3-րդ մասում, 51.31-ին հոդվածի 1-ին մասում, 55-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված 9. Օրենքը լրացնել 25.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«25.1. Քրեակատարողական ծառայության լիազորությունները

1. Քրեակատարողական ծառայության լիազորություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները օրենքով սահմանված կարգով կատարելը,

2) օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով անձանց կալանքի տակ պահելը,

3) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալների եւ կալանավորված անձանց փոխադրումը կազմակերպելը,

4) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաեւ կալանավորված անձանց եւ դատապարտյալների` իրենց իրավունքներից եւ ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը,

5) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի եւ այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը,

6) կալանավորված անձանց եւ դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական եւ մշակութային, կրթական եւ հոգեւոր զարգացման համար պատշաճ պայմաններ ապահովելը,

7) կալանավորված անձանց եւ դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ կազմակերպելը,

8) քրեակատարողական հիմնարկների եւ մարմինների նյութատեխնիկական եւ սոցիալական պայմանների բարելավումն ապահովելը,

9) կալանավորված անձանց եւ դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը,

10) դատարանների դատավճիռների եւ քրեական գործերով կայացված որոշումների համաձայն՝ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար սահմանված առավելագույն լրակազմին համապատասխան` կալանավորված անձանց եւ դատապարտյալների տեղաբաշխման աշխատանքները կազմակերպելը,

11) կալանավորված անձանց եւ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար միջոցներ ձեռնարկելը,

12) քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումներին մեթոդական եւ գործնական աջակցություն ցուցաբերելը,

13) քրեակատարողական ծառայության արխիվային քարտադարան վարելը, կալանավորված անձանց եւ դատապարտյալների քարտային տվյալների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի եւ տույժի միջոցների մասին տվյալների համակարգչային մուտքագրումն ու պահպանումն ապահովելը, վերջիններիս հաշվառման եւ հաշվառումից հանելու հետ կապված այլ գործառույթներ իրականացնելը,

14) քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, այդ աշխատանքների կատարման ընթացքն ուսումնասիրելն ու վերլուծելը, թերությունները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելը, նշված խնդիրների լուծման համար այլ գործողություններ կատարելը,

15) քրեակատարողական ծառայությանը վերաբերող փաստաթղթերի` ժամանակին եւ պատշաճ ընդունման, հաշվառման, առաքման եւ պահպանման գործընթացն իրականացնելը,

16) քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ներկայացված հայտ-պահանջագրերն ամփոփելը, դրանց հիման վրա գնումների անվանացանկ կազմելը եւ ծառայության համապատասխան բաժին ներկայացնելը, դրա հիման վրա գնման հայտեր կազմելը,

17) դատարանների կողմից դատավճիռների եւ քրեական գործերով կայացված որոշումների պատշաճ կատարման, քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը,

18) քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելը, բացասական հետեւանքներ առաջացնող եւ իրավիճակը վատթարացնող արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ ձեռնարկելը` իրավիճակը կայունացնելու համար, ծառայողական ստուգումներ կամ քննություններ անցկացնելը, դրանց պատճառները պարզելն ու վերլուծելը, ինչպես նաեւ միջոցառումներ մշակելը եւ իրականացնելը` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով,

19) դատապարտյալների եւ կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձեւավորելու նպատակով հոգեբանական, սոցիալական, մանկավարժական եւ այլ ծրագրեր մշակելն ու իրականացնելը` համագործակցելով հասարակական եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետ,

20) կալանավորված անձանց եւ դատապարտյալների կրթությունը եւ մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելը,

21) քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման եւ շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, դրանց պահպանության, կալանավորված անձանց եւ դատապարտյալների հուսալի մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման եւ նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման եւ անվտանգության ապահովման համար միջոցներ ձեռնարկելը,

22) քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընթացիկ եւ հեռանկարային աշխատանքային ծրագրեր կազմելը, կատարված աշխատանքների մասին կիսամյակային եւ տարեկան հաշվետվություն պատրաստելը,

23) համաներման եւ ներման ակտերի կատարումը սահմանված կարգով կազմակերպելը,

24) ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների ֆինանսական եւ նյութատեխնիկական, այդ թվում` ինժեներատեխնիկական, պահպանության եւ կապի միջոցներով, զենքով, զինամթերքով, հատուկ եւ անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը կազմակերպելը, ինչպես նաեւ դրանց բաշխման, պահպանման, օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելը,

25) քրեական պատիժների կատարման, ինչպես նաեւ կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասին վիճակագրական ու տեղեկատվական բնույթի տվյալներն ընդհանրացնելն ու վերլուծելը,

26) քրեակատարողական ծառայողների ատեստավորումը կազմակերպելը եւ անցկացնելը,

27) փոխադրվելու, ինչպես նաեւ կոչումների շնորհման գործընթացը կազմակերպելը,

28) քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային եւ սանիտարահիգիենիկ պարագաներով, կենցաղային սպասարկման սարքավորումներով, խոհանոցային պարագաներով եւ գույքով, ինչպես նաեւ համակարգի անձնակազմին ծառայողական հանդերձանքով ապահովելը,

29) անձնակազմի կողմից հանդերձանք կրելու կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը,

30) քրեակատարողական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը,

31) օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:

Հոդված 11. Օրենքի 51.2-րդ հոդվածի 2-րդ ամսը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում եւ դասային աստիճաններից զրկում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 12. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Սահմանադրություն» եւ «Կառավարություն» բառերով ու դրանց հոլովաձեւերով:

Հոդված 13. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը եւ դրանց հոլովաձեւերը «համապատասխան» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պրոբացիայի ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը հաստատում եւ աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածում

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պրոբացիայի ծառայությունը ղեկավարում է պրոբացիայի ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալին պրոբացիայի ծառայության պետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) լիազոր մարմին` սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.».

Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1.-րդ եւ 5.2-րդ հոդվածներ.

«Հոդված 5.1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը

«1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացանում է համապատասխան նախարարությունը:

Հոդված 5.2. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը

1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

2. Լիազոր մարմինը ղեկավարում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, որին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Լիազոր մարմնի ղեկավարն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

4. Լիազոր մարմինն ունի հետեւյալ լիազորությունները.

1) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողության քաղաքականության իրականացում.

2) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցություն Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների եւ ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրերի, համագործակցության մասին այլ համաձայնագրերի կնքում.

3) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում ծրագրերի մշակում եւ իրականացում.

4) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատների կամ հավաստագրերի համաձայնեցում, փոխճանաչում.

5) օրենքով սահմանված դեպքերում վկայականների, տեղեկանքների, սերտիֆիկատների, հավաստագրերի, ինչպես նաեւ պարզաբանումների եւ խորհրդատվությունների տրամադրում.

6) վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) եւ տարանցիկ փոխադրման թույլտվության տրամադրում.

7) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարում եւ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.

8) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում, վերլուծում եւ էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարում.

9) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով իրավիճակի վերլուծություն.

10) սննդամթերքի եւ կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում.

11) կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ միջոցառումների կազմակերպում եւ իրականացում.

12) օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում եւ իրականացում, այդ ուղղությամբ պետական եւ շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցություն.

13) կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, անասնապահական շինությունների շինարարության թույլտվության համաձայնեցում.

14) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում կարանտին միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

15) կենդանիների հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

16) ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին փորձարկումների նպատակներով կենդանիների օգտագործման թույլտվության տրամադրում.

17) անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հաստատում կամ հերքում.

18) հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում եւ տեղեկատվական բազայի վարում.

19) սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում՝ անվտանգության սերտիֆիկատների, հավաստագրերի եւ համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ստեղծում եւ վարում, այդ համակարգում գրանցվելու նպատակով մուտքի ծածկագրի տրամադրում.

20) սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրում.

21) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ աջարկությունների ներկայացում.

22) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու եւ դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի` մշտադիտարկման արդյունքում, բուսասանիտարական վտանգի վերլուծություն, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանում.

23) ներմուծվող բեռներում հայտնաբերված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կամ կարանտին վնասակար օրգանիզմների մասին արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, ինչպես նաեւ միջազգային համապատասխան կազմակերպություններին ծանուցում.

24) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման եւ բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում վնասատուների դեմ պայքարի միջոցառումների սահմանում.

25) բուսասանիտարական անձնագրի տրամադրում.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը եւ ռեեստրի վարում.

27) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների եւ մատակարարների ռեեստրի վարում.

28) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների եւ անձանց ռեեստրների վարում.

29) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցում.

30) կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրում.

31) Հայաստանի Հանրապետությունում կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցում.

32) կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության եւ շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրում.

33) անասնաբուժական դեղամիջոցների գրանցումը. 9) բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցում.

34) բույսերի պաշտպանության միջոցների եւ պարարտանյութերի ներմուծման եզրակացության տրամադրում:»:

Հոդված 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

3) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) լիազոր մարմին՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակում է հանապատասխան նախարարությունը:»

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) լիազոր մարմին` «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Կերի անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»:

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) լիազոր մարմին՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»::

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) լիազոր մարմին՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Անասնաբուժության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»:

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2008 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը եւ ղեկավարումը

1. Փրկարար ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության տնօրենը:

2. Փրկարար ծառայության տնօրենին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալներին ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Փրկարար ծառայության համակարգում գործում են գրասենյակը եւ կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Փրկարար ծառայության կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Սահմանադրություն» եւ «Կառավարություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, «հանրապետական գործադիր մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «համապատասխան նախարարություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, իսկ «հանրապետական գործադիր մարմնի ղեկավար» բառերը եւ դրանց հոլավաձեւերը՝ «համապատասխան նախարար» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Փրկարար ծառայության լիազորությունները

1. Փրկարար ծառայության լիազորություններն են՝

1) արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը եւ պահպանումը.

2) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.

3) մասնակցությունն իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.

4) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

5) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

6) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը եւ այդ հարցերով իրազեկմանը մասնակցությունը.

7) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումն ու մասնակցությունը դրանց կատարման ապահովմանը.

8) հումանիտար արձագանքման կազմակերպումը.

9) արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը եւ կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

10) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը մասնակցությունը.

11) պետական հակահրդեհային ծառայության մատուցումը.

12) արտակարգ իրավիճակներ առաջացնող երեւույթների ուսումնասիրությունը եւ արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը.

13) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման պետական ծրագրերի իրականացման կազմակերպումը.

14) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ նախարարին առաջարկություն ներկայացնելը.

15) արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների ներգրավման ապահովումը՝ ըստ փոխգործողությունների պլանների.

16) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների եւ արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

17) տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառում ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավումը.

18) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.

19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցություն.

20) փրկարար ուժերի եւ հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.

21) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների եւ կազմավորումների նախապատրաստում` քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

22) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների եւ փրկարարական կազմավորումների ատեստավորում.

23) գիտատեխնիկական եւ նախագծային աշխատանքներին մասնակցությունը.

24) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական եւ այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը եւ դրանք նախարարին ներկայացնելը.

25) արտակարգ իրավիճակների կանխման եւ կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների եւ տեղեկատվության հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

26) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի եւ պլանների մշակմանը մասնակցությունը.

27) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը եւ նպատակային օգտագործմանը մասնակցությունը.

28) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը.

29) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության մասով.

30) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ ծառայության` պատերազմի ժամանակ գործելու եւ զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցումը.

31) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցությունը.

32) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

33) կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը եւ հաստատմանը մասնակցությունը.

34) արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանման գործունեության կազմակերպումը.

35) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացումը.

36) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման եւ տեղեկատվության կազմակերպումը.

37) կազմակերպություններին հակահրդեհային պահպանության եւ հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը.

38) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում եւ 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Ծառայողին պաշտոնի նշանակելը

1. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) եւ պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:

2. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում եւ փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:

3. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մարմինների» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերը:

Հոդված 2. 48-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5-7-րդ, 9-11-րդ եւ 13-15-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12 ) սահմանում է կենսաթոշակի վկայականի ձեւը.»:

Հոդված 3. Օրենքը լրացնել 48.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 48.1. Սոցիալական ապահովության ծառայությունը

1. Սոցիալական ապահովության ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է:

2. Սոցիալական ապահովության ծառայությունը ղեկավարում է սոցիալական ապահովության ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Ծառայության պետն ունի տեղակալ, որին ծառայության պետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Ծառայությունը՝

1) գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում` ստուգում դրանց հավաստիությունը.

2) հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

3) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու եւ դրանք փոփոխելու համար.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.

5) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց եւ պետական մարմիններին ու կազմակերպություններին.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում է կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու մասին դիմումները.

7) կենսաթոշակառուին անվճար տրամադրում է կենսաթոշակի վկայական .

8) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

9) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ.

10) վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը.

11) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Սահմանադրություն» եւ «Կառավարություն» բառերով ու դրանց հոլովաձեւերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական արարողակարգի նպատակները, պետական արարողակարգի միջոցառումներն ու ընթացակարգերը, Հայաստանի Հանրապետությունում արարողակարգային ավագությունը, արարողակարգային միջոցառումների ֆինանսավորման կարգը եւ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը, խնդիրները, լիազորությունները, ինչպես նաեւ կարգավորում է պետական արարողակարգի հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով հետեւյալ հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը՝

1) պետական արարողակարգ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային հ արաբերությունների շրջանակներում կիրառվող համաընդհանուր կանոնների, ազգային ավանդույթների եւ պայմանականությունների ամբողջություն.

2) արարողակարգային ավագություն՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունը, որով որոշվում է ներպետական եւ միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի եւ դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգությունը.

3) բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների եւ նրանց կողմից լիազորված պաշտոնատար անձանց գլխավորած եւ այլ պատվիրակություններ.

4) դիվանագիտական անձնակազմ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմ, որոնց վրա տարածվում են Վիեննայի դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը.

5) փոխադարձության սկզբունք՝ միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն պետությունները արարողակարգային միջոցառումների եւ արարողակարգային ընթացակարգերի առումով միմյանց նկատմամբ ցուցաբերում են նույնաբովանդակ վերաբերմունք, ապահովում են համանման պայմաններ եւ հնարավորություններ:

ԳԼՈՒԽ 2

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 3. Պետական արարողակարգի նպատակները

1. Պետական արարողակարգի նպատակն է ապահովել միասնական արարողակարգային գործելակերպ եւ ընթացակարգ, արարողակարգային կանոնների միասնական կիրառում՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերություններում:

ԳԼՈՒԽ 3

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 4. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունները Հայաստանի Հանրապետություն

1. Բարձրաստիճան պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցելություններն են՝ պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, որպես անձնական հյուր եւ տարանցիկ այցերը:

2. Պետական այցն օտարերկրյա պետությունների կամ կառավարությունների ղեկավարների քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելությունն է, որի կազմակերպման արարողակարգային միջոցառումներին տրվում է ընդգծված հանդիսավորություն եւ ապահովվում է հայկական կողմի բարձր մակարդակի մասնակցություն:

3. Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այցելությունն է, որը պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձեւաչափով եւ արարողակարգային միջոցառումների մակարդակով:

4. Աշխատանքային այցն օտարերկրյա պետությունների պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպություների պաշտոնատար անձանց որոշակի նպատակով այցելությունն է, մասնավորապես բանակցություններին, խորհրդակցություններին, միջազգային համաժողովներին կամ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, ազգային ցուցահանդեսների բացման նպատակով կազմակերպվող այցերը:

5. Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ հանգստյան, բուժման, ինչպես նաեւ տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջիկության նպատակով:

6. Անձնական հյուրի կարգավիճակով այցը՝ պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է, որի ընթացքում կարող է նախատեսվել մասնավոր ծրագիր՝ առանց որեւէ արարողակարգային միջոցառման:

7. Տարանցիկ այցը՝ պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատեւ այցելություն է Հայաստանի Հանրապետություն՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով:

Հոդված 5. Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրերի եւ հետկանչագրերի ընդունում

1. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերն ու հետկանչագրերը ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

2. Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնման ժամկետները որոշվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ փոխհամաձայնությամբ:

3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հավատարմագրերի հանձնումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա ընթացքում չորս անգամ:

Հոդված 6. Պաշտոնական ուղերձներ եւ հեռագրեր

1. Հանրապետության Նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի կողմից՝ օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ուղերձներ եւ հեռագրեր են ուղարկվում՝

1) ազգային տոների առթիվ,

2) օտարերկրյա պետությունների, կառավարությունների եւ խորհրդարանների ղեկավարների ընտրության կամ նշանակման կապակցությամբ,

3) քաղաքական կարեւոր նշանակության միջազգային պայմանագրերի կնքման հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ՝ յուրաքանչյուր 5-րդ տարում,

4) դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի առթիվ՝ առաջինը՝ 5-րդ տարում, այնուհետեւ՝ յուրաքանչյուր 5-րդ կամ 10-րդ տարում,

5) այլ առիթներով:

2. Ամանորի շնորհավորական հեռագրերը եւ ուղերձները կարող են փոխանցվել սեփական հայեցողությամբ եւ ի պատասխան ստացված շնորհավորանքների

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղերձներ եւ հեռագրեր ուղարկելու առաջարկությունը եւ դրանց նախագծերը ներկայացնում է արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

Հոդված 7. Օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները եւ բանակցությունները

1. Պետական մարմինների ներկայացուցիչների՝ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները եւ բանակցությունները, որպես կանոն, կազմակերպվում են Պետական արարողակարգի ծառայության միջոցով:

2. Գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչները՝ Կառավարության կողմից սահմանված կարգով, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմերի ղեկավարները՝ այդ մարմինների ղեկավարների կողմից սահմանված կարգով, 15-օրյա ժամկետում արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին են ներկայացնում այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած իրենց հանդիպումների եւ բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվություն:

ԳԼՈՒԽ 4

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների եւ դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

1. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների՝ օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, տրանսպորտային եւ կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը:

3. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների եւ դրանց հետ կապված միջոցառումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հետեւյալ ձեւաչափով.
օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այց՝ ղեկավար (ամուսին) եւ մինչեւ 10 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության, կառավարության եւ խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այց ղեկավար (ամուսին) եւ մինչեւ 8 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության, կառավարության եւ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այց ղեկավար (ամուսին) եւ մինչեւ 6 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց ղեկավար եւ մինչեւ 4 ուղեկցող անձ
օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց ղեկավար եւ մինչեւ 2 ուղեկցող անձ
միջազգային կազմակերպության ղեկավարի այց ղեկավար եւ մինչեւ 4 ուղեկցող անձ

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձեւաչափը կարող է փոփոխվել ելնելով փոխադարձության սկզբունքից՝ պետական արարողակարգի ծառայության առաջարկությամբ՝ վարչապետի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության կողմից ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա՝ վարչապետի որոշմամբ:

6. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերը ֆինանսավորվում են Հանրապետության Նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի աշխատակազմերի համար նախատեսված միջոցներից:

Հոդված 9. Այլ այցելությունների եւ դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող միջազգային բնույթի միջոցառումներին մասնակցության նպատակով, ինչպես նաեւ պետական այլ մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն՝ օտարերկյա պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման ձեւաչափը սահմանվում է վարչապետի որոշմամբ եւ իրականացվում է պետական բյուջեի արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից՝ համապատասխան պետական մարմնի կողմից ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա:

ԳԼՈՒԽ 5

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՎԱԳՈՒԹՅՈՒՆ

Հոդված 10. Արարողակարգային ավագությունը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետեւյալ արարողակարգային ավագությունը՝

1) Հանրապետության նախագահ.

2) վարչապետ.

3) Ազգային ժողովի նախագահ.

4) Սահմանադրական դատարանի նախագահ.

5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ.

6) առաջին փոխվարչապետ.

7) փոխվարչապետներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ.

8) անվտանգության խորհրդի քարտուղար.

9) Երեւանի քաղաքապետ.

10) անվտանգության խորհրդի անդամներ.

11) Ազգային ժողովի փոխնախագահներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ.

12) նախարարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.

13) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.

14) Ազգային ժողովի պատգամավորներ.

15) Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարներ՝ Սահմանադրությամբ ամրագրված հերթականությամբ.

16) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար.

17) վարչապետի աշխատակազմի ղեկավար.

18) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:

2. Միջոցառումներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության դեպքում որպես կանոն նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին:

3. Միջոցառումներին Հանրապետության պաշտոնաթող նախագահի եւ այլ հատուկ հյուրերի մասնակցության դեպքում նրանց արարողակարգային ավագությունը որոշվում է պետական արարողակարգի ծառայության ղեկավարի կողմից՝ յուրաքանչյուր միջոցառման համար առանձին:

4. Օտարերկրյա պետություններ այցերի ժամանակ այդ պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարը ավագությամբ հաջորդում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ից 11-րդ կետերով սահմանված պաշտոնատար այլ անձինք չեն մասնակցում միջոցառմանը։

5. Պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ հիմնական հյուրից հետո տվյալ մարմնի ղեկավարն ավագությամբ երկրորդն է:

ԳԼՈՒԽ 6

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 11. Պետական արարողակարգային ընթացակարգերը

1. Օտարերկրյա պետության ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում է զրույց Հանրապետության Նախագահի հետ, այցելություն Ազգային ժողով եւ բանակցություններ վարչապետի հետ:

2. Օտարերկրյա կառավարության ղեկավարի պետական կամ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ վարչապետի հետ եւ այցելություն Ազգային ժողով:

3. Օտարերկրյա պետության խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում է զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ՝ Ազգային ժողովում եւ ըստ անհրաժեշտության՝ հանդիպում վարչապետի հետ:

4. Հայաստանի Հանրապետություն պետական այցերի ժամանակ՝ Հանրապետության նախագահի անունից տրվող պետական եւ պաշտոնական ճաշին նախատեսվում է վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ Հանրապետության նախագահի կողմից հրավիրված այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը:

5. Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության Նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին:

6. Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը որպես կանոն տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ պաշտոնական արարողություններն անցկացվում են Հանրապետության նախագահի եւ վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին կամ Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների այցելությունների ժամանակ:

8. Պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ ընդունելության կազմակերպման այլ դեպքերը եւ կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

9. Օդային փոխադրամիջոցով Հայաստանի Հանրապետություն այցելող բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորման եւ ճանապարհման արարողակարգային ընթացակարգերը որպես կանոն, տեղի են ունենում նրանց վայրէջքի օդանավակայանում, իսկ վերգետնյա փոխադրամիջոցներով ժամանող պատվիրակություններինը՝ նրանց ընդունող պետական մարմնի ղեկավարի նստավայրում։

10. Վարչապետը, որպես կանոն դիմավորում եւ ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար, իսկ այլ պետությունների պարագայում օդանավակայանում դիմավորում եւ ճանապարհում է Կառավարության համապատասխան ներկայացուցիչը՝ վարչապետի կողմից սահմանված կարգով:

11. Բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցի ծրագրում որպես կանոն ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը:

12. Պետական արարողակարգի միջոցառումների հատուկ ամսաթվեր են՝

1) ապրիլի 24՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ անփոփոխ արարողակարգով

2) մայիսի 9՝ հաղթանակի եւ խաղաղության տոն.

3) մայիսի 28՝ Հանրապետության տոն.

4) սեպտեմբերի 21՝ անկախության տոն՝ անփոփոխ արարողակարգով:

Հոդված 12. Պետական արարողակարգի ընթացակարգերի կիրառման առանձնահատկությունները

1. Հանրապետության նախագահի ներկայությամբ զինվորական պատիվները տրվում են նրան, բացառությամբ, երբ վարչապետն է զինված ուժերի գերագույն հրամանատարը:

2. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ վարչապետի հետ հանդիպումների արարողակարգային ընթացակարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից։

3?Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Ազգային ժողով այցելությունների արարողակարգային ընթացակարգերը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի կողմից:

4. Օտարերկրյա պետություններ մեկնելուց Հանրապետության նախագահին օդանավակայանում ճանապարհում եւ դիմավորում են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը եւ քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:

5. Օտարերկրյա պետություններ մեկնելուց վարչապետին օդանավակայանում ճանապարհում եւ դիմավորում են անվտանգության խորհրդի անդամները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական արարողակարգի ծառայության ղեկավարը եւ քաղաքացիական ավիացիայի բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը:

6. Օտարերկրյա պետություններ մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների եւ այցեր նախապատրաստող (առաջավոր) խմբերի կազմում ընդգրկվում են պետական պահպանություն իրականացնող մարմնի աշխատակիցները եւ որպես կանոն արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչները:

Հոդված 13. Պետական խորհրդանիշների օգտագործումը

1. Արարողակարգային միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների՝ պետական դրոշը եւ օրհներգն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 14. Հանրապետության նախագահի խորհրդանշանը

1. Հանրապետության նախագահի խորհրդանշանը փոխանցվում է Հանրապետության նորընտիր նախագահին՝ պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ:

ԳԼՈՒԽ 7

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Պետական արարողակարգի ծառայությունը

1. Պետական արարողակարգն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության կողմից:

2. Պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը եւ կազմավորման կարգը սահմանվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով:

3. Պետական արարողակարգի ծառայության ծառայողների ծառայության անցնելու, ծառայության ընթացքի, ծառայությունից ազատվելու հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

ԳԼՈՒԽ 8

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Պետական արարողակարգի ծառայության խնդիրները

1. Պետական արարողակարգի ծառայության խնդիրներն են՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում միասնական արարողակարգային գործելակերպ՝ համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ?

2) լինել մշտական աշխատանքային կապի մեջ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների հետ՝ արարողակարգային հարցերով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով.

3) պահպանել գործնական կապեր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ պետական արարողակարգի ծառայության լիազորությունների շրջանակում.

4) ուսումնասիրել միջազգային արարողակարգային գործելակերպը՝ պետական արարողակարգի ծառայության գործունեությունը եւ գործելակերպը բարելավելու նպատակով։

Հոդված 17. Պետական արարողակարգի ծառայության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը՝

1) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը.

2) աջակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը.

3) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը.

4) աջակցում է Կառավարության անդամների ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.

5) աջակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.

6) նախապատրաստում ու իրականացում է Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը.

7) աջակցում է օտարերկրյա պետությունների կառավարությունների, խորհրդարանների, պետական այլ մարմինների պաշտոնական պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը.

8) ըստ անհրաժեշտության աջակցում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների եւ այդ մարմինների ղեկավարների օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի եւ միջոցառումների նախապատրաստմանը եւ իրականացմանը.

9) ըստ անհրաժեշտության աջակցում է Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների եւ այդ մարմինների ղեկավարների օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի եւ միջոցառումների նախապատրաստմանը եւ իրականացմանը.

10) կազմակերպում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման եւ առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը.

11) ապահովում է դիվանագիտական անձնակազմի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումներին.

12) նախապատրաստում եւ իրականացում է հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը.

13) ապահովում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների եւ դիվանագիտական անձնակազմի հավատարմագրման, պարտականությունների ստանձնման եւ առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը.

14) հետեւում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնակազմի կողմից դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմանը.

15) իրականացնում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրություն, նրանց բնականոն գործունեության ապահովման ուղղված ընթացիկ աշխատանքներ եւ անհրաժեշտ միջոցառումներ.

16) կազմակերպում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային եւ արարողակարգային հանդիպումները.

17) մշակում եւ սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում արարողակարգային միջոցառումների ընթացակարգերը եւ ծիսակարգերը, ներառյալ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հանրապետության տոնի եւ Հաղթանակի եւ խաղաղության տոնի եւ այլ միջոցառումների կազմակերպման նպատակով, եթե այդ միջոցառումների իրականացման համար հատուկ պետական հանձնաժողով չի ստեղծվում:

18) իրականացնում է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին սույն օրենքի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային կանոներին ծանոթացնելու նպատակով.

2. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս Պետական արարողակարգի ծառայությունն անմիջականորեն համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց իրավասու ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց հետ:

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերը փոխարինել «Միգրացիոն ծառայության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «անվտանգության հարցերով» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի պետական մարմնի բառերը» փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «հանցավորության եւ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` Ոստիկանություն)» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման եւ սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`

1) Կառավարությունը.

2) լիազոր մարմինը.

3) Ազգային անվտանգության ծառայությունը, այդ թվում` Սահմանապահ զորքերը,

4) Ոստիկանությունը.

5) արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).

6) աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին).

7) կրթության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).

8) առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).

9) խնամակալության եւ հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).

10) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները).

11) այլ իրավասու պետական մարմինները (այսուհետ` այլ մարմիններ):»:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 34. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը

1. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Լիազոր մարմնի ղեկավարն ունի տեղակալ, որին լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:

4. Լիազոր մարմինը`

1) քննարկում է օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման մասին դիմումները, նրանց տրամադրում է իրավական, սոցիալական եւ այլ բնույթի օժանդակություն.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ եւ իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.

3) իրականացնում է ապաստանի հայցին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.

4) դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցով.

5) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության, Արտաքին գործերով լիազոր մարմիններ, ինչպես նաեւ Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.

6) սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը.

7) իր իրավասությունների լիարժեք իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.

8) ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների եւ ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառյալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաեւ հաշվառման վերցված ապաստան հայցողների եւ փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների եւ փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.

9) առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս եւ հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.

10) իրականացնում է փախստականի կարգավիճակ ստացած անձանց հասարակության մեջ ինտեգրմանն ուղղված միջոցառումներ (լեզվի եւքաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն եւ այլն).

11) աջակցում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.

12) առաջարկություններ է ներկայացնում հանրապետության բնակչության վերաբնակեցման, բնակչության ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ.

13) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով.

14) աջակցում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, կրթական, առողջապահական, իրավական օգնության եւ այլ հարցերում.

15) մասնակցում է միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակմանը.

16) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին.

17) իրականացնում է սույն օրենքով ու այլ օրենքներով սահմանված լիազորություններ:

Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 12-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին» բառերը փոխարինել «նախարարությանը ենթակա մարմին» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.

«Հոդված 1.1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը

1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը նախարարությանը ենթակա Ջրային կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Կառավարությունը մշակում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականությունը»:

Հոդված 4. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին եւ ապահովում է դրա իրականացումը, ինչպես նաեւ կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.».

2) 7-րդ կետում «կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով

3) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ, 16-րդ, 17-րդ եւ 18-րդ կետեր.

«15) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթ.

16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումներ եւ նորմեր.

17) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ եւ այլն) եւ, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստներ?

18) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին եւ 15.2-րդ հոդվածներով.

«Հոդված 15.1 Գիտության կոմիտեն

1. Գիտության կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է:

2. Գիտության կոմիտեն ղեկավարում է գիտության կոմիտեի նախագահը, որին համաատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Գիտության կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Գիտության կոմիտեն իրականացնում է հետեւյալ լիազորությունները՝

1) գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ու գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակում.

2) գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակում.

3) գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաեւ միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.

4) գիտական եւ գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի մշակում, գիտական կադրերի պատրաստման նպատակով ուսումնասիրությունների իրականացում եւ պետական պատվերի ձեւավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

5) գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում.

6) գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակում.

7) փորձաքննության կազմակերպիչներին եւ փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանում.

8) փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգի եւ չափանիշների մշակում.

9) պետական փորձաքննության մեթոդական եւ կազմակերպատեխնիկական հիմքերի մշակում ու հաստատում.

10) փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքում.

11) մասնակցություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը՝ իր իրավասության սահմաններում.

12) գիտության եւ արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպում.

13) գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

14) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերի մշակում եւ իրականացում.

15) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ եւ այլն) ներդրում եւ, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

16) ռազմատեխնիկական ծրագրերի մշակման, փորձաքննության եւ իրականացման մոնիթորինգի կազմակերպում` Ռազմարդյունաբերական կոմիտեի եւ համապատասխան պետական մարմինների հետ համատեղ.

17) գիտական եւ (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքագրում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձեւավորում եւ վարում.

18) իր իրավասության սահմաններում գիտության բնագավառի բյուջետային գործընթացի իրականացում.

19) օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 15.2 Բարձրագույն որակավորման հանձնաժողովը

1. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը նախարարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը եւ դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը:

2. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահն ունի տեղակալ, որին հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝

1) կազմում եւ համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ եւ գիտական կոչումներ.

2) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները եւ որակավորման գործի ուսումնասիրությունը.

3) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի եւ գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.

4) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.

5) համապատասխան նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.

6) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.

7) կազմակերպում է ատենախոսությունների եւ սեղմագրերի պահպանումը.

8) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը.

9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման հանձնաժողովը» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի հետ» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական կառավարման մարմնի հետ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Ավիացիայի տեսակները

1. Ավիացիայի տեսակներն են քաղաքացիական ավիացիան եւ պետական ավիացիան։

2. Քաղաքացիական ավիացիան ներառում է առեւտրային ավիացիան եւ ընդհանուր նշանակության ավիացիան:

3. Առեւտրային ավիացիան առեւտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղեւորների, բեռի եւ փոստի կանոնավոր եւ ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների համար։

4. Կանոնավոր առեւտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթների համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ եւ վճարի դիմաց իրականացվող չվերթներն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար` ներառյալ կանոնավոր չվերթների հետ կապված ուղեւորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթները:

5. Ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումները ներառում են առեւտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը եւ գործարարական ավիացիան:

6. Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է`

1) ոչ առեւտրային գործարարական ավիացիա.

2) ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիա.

3) անձնական թռիչքներ.

4) հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիա, ներառյալ` գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային եւ այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիա։

7. Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց։»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Ավիացիայի եւ օդային տրանսպորտի պետական կառավարումը

1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է համապատասխան նախարարությունը:

2. Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի եւ ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթեւեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների եւ մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների եւ Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):

3. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը: Կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Կոմիտեի լիազորություններն են`

1) ներքին եւ միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների եւ այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.

2) սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

3) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների եւ միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը կամ Կառավարության հաստատմանը ներկայացնելը, դրանց ներդնումը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին` համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի հետ.

4) ավիացիայի համակարգում առեւտրային գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի համաձայն առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի եւ թույլտվությունների տրամադրումը.

5) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման եւ հեռանկարային միտումների ուսումնասիրությունը, վերլուծությունը եւ իրականացումը.

6) քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը.

7) քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության եւ աերոնավիգացիոն սպասարկման, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների եւ մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջների սահմանումը, կանոնակարգումը եւ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

8) ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի եւ ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակումը եւ Կառավարության քննարկմանը ներկայացնելը.

9) քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջների մշակումը, հաստատումը.

10) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդնումը եւ վարումը, այդ նպատակով ծրագրի մշակումը եւ Կառավարության քննարկմանը ներկայացնելը.

11) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդնումը եւ վարումը, այդ նպատակով ծրագրի մշակումը եւ Կառավարության քննարկմանը ներկայացնելը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 եւ այլն).

12) օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային եւ շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու կարգի սահմանումը, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային եւ շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության եւ փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգի սահմանումը.

13) ուսումնական եւ հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ եւ պահանջներ պարունակող հատուկ կարգերի սահմանումը,

14) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձեւերի ու ցանկի, ինչպես նաեւ դրանց կիրառման կարգի սահմանումը,

15) ԻԿԱՕ-ի եւ (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական եւ բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունների եւ վկայականների տրամադրուման կարգի սահմանումը,

16) օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունների եւ ճանաչման կարգի սահմանումը:

17) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդնումը եւ վարումը: Այդ նպատակով թռիչքային անվտանգության պետական ծրագրի մշակումը եւ Կառավարության քննարկմանը ներկայացնելը` հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի հավելված 19-ը եւ դրանում կատարվող փոփոխությունները.

18) սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության վերահսկողության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի եւ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության եւ անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.

19) սույն օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատների, վկայականների եւ թույլտվությունների տրամադրումը եւ գործողության դադարեցումը` անհրաժեշտության դեպքում փորձագետների եւ մասնագետների ներգրավմամբ.

20) իր սահմանած կարգով`

ա. ԻԿԱՕ-ի եւ (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական եւ բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները եւ վկայականների տրամադրումը,

բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները եւ ճանաչումը:

21) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը եւ ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի եւ պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը.

22) օդանավերի երկրորդային հետեւանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.

23) քաղաքացիական ավիացիայի թռիչքային եւ ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը.

24) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, ինչպես նաեւ աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Կառավարությանը ներկայացնելը.

25) օդանավակայանների եւ օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատումը.

26) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին եւ վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություններ տրամադրելը.

27) ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, ինժեներատեխնիկական, օդային երթեւեկության կարգավարների կազմին) վկայականների հատկացումը, դրանց գործողության ժամկետների երկարաձգումը, կասեցումը եւ դադարեցումը.

28) Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի ստուգումների անցկացումը.

29) հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին կոմիտեի համապատասխան մասնագետների եւ ներկայացուցիչների մասնակցության ապահովում.

30) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

6. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու եւ ընդունելու` Կոմիտեի լիազորությունները հավասարապես տարածվում են նաեւ քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առեւտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների եւ պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:

7. Կոմիտեն կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Կոմիտեն ունի արտաբյուջետային հաշիվ, որի միջոցները գոյանում են Կառավարության սահմանած աղբյուրներից՝ Կառավարության որոշմամբ: Կոմիտեն արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են թռիչքային եւ (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման վերահսկողությունը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, Կոմիտեի աշխատակիցների պարգեւատրումը (այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների), ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:

8. Կոմիտեն իր լիազորությունների իրականացման նպատակով`

1) ընդունում է նորմատիվ իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններից կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը` Հայաստանի Հանրապետության կողմից.

2) ընդունում եւ ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) եւ միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:

9. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Կառավարության կողմից լիազորված մարմին է (այսուհետ՝ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների եւ լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը եւ ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը:

10. Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերի կազմակերպումը, վարումը եւ վերահսկումը, քննության բոլոր մասնակիցների գործողությունների համակարգումն իրականացվում է ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կողմից ձեւավորված մասնագիտական քննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի կողմից։

11. Ավիացիոն պատահարը օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն է, որը օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ որեւէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ՝ մինչեւ այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից շարժվել՝ մինչեւ թռիչքի ավարտին նրա կանգառի պահը եւ հիմնական ուժային կայանքի անջատումը եւ որի ընթացքում`

ա. որեւէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի իմաստով լուրջ մարմնական վնասվածք տվյալ օդանավում գտնվելու, կամ օդանավի ինչ-որ մասի՝ ներառյալ տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման, կամ ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների արդյունքում, հասցվել է ինքն իրեն կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից կամ, երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղեւորներին, ովքեր թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղեւորների եւ անձնակազմի անդամների համար.

բ. օդանավը ստանում է վնասվածքներ կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական եւ թռիչքային բնութագրերը, եւ սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում` բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թեւի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ, ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ եւ վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները) կամ`

գ. օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, ուր դրան մոտենալը բացարձակապես անհնար է:

12.Լուրջ միջադեպը իրադարձություն է, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը, որն օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում՝ սկսած այն պահից, երբ որեւէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ՝ մինչեւ այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքել են օդանավը, կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում այն պահից սկսած, երբ օդանավը թռիչք կատարելու նպատակով պատրաստ է տեղից պոկվել՝ մինչեւ թռիչքի ավարտին նրա կանգառը եւ հիմնական ուժային կայանքի անջատումը:13. Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ նրա կողմից ստեղծված պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործունեությունն անկախ է լիազորված մարմնից եւ այլ մարմիններից, որոնց գործունեությունը կամ շահերը կարող են բախվել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործառույթներին: Իրենց գործառույթներն իրականացնելիս՝ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովը չեն ստանում եւ չեն ղեկավարվում որեւէ այլ մարմնից ստացած ցուցումներով եւ ունեն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված լիազորություններ քննությունների անցկացման նկատմամբ:Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովն իրավունք ունի `

1) անարգել մուտք գործել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավ.

2) հետազոտել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավը, դրա կառուցվածքային մասերը, ներառյալ՝ օդանավային ինքնագրերը եւ օդային երթեւեկության կառավարման ձայնագրությունները, պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավում գտնվող կամ դրսից պատահարի կամ միջադեպի մեջ ներգրավված գույքը` անկախ այդ գույքի պատկանելությունից, ինչպես նաեւ օդանավերի թռիչքների ապահովման միջոցներն ու օբյեկտները եւ ստանալ անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ:

15. Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կազմակերպում է օդանավի, նրա մասերի եւ պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանությունը՝ տվյալ տարածքներ կողմնակի անձանց մուտքն ու հափշտակության դեպքերը կանխելու եւ օդանավի ու նրա մասերի ֆիզիկական վիճակի վատթարացումը կանխելու նպատակով:

16. Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի օդերեւութաբանական ապահովման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ԻԿԱՕ) նշանակված Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմին է (այսուհետ՝ օդերեւութաբանական լիազորված մարմին):»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով կոմիտեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում իր իրավասության շրջանակում իրականացնում է պետական վերահսկողություն (այսուհետ` վերահսկողություն):

Վերահսկողության նպատակով կոմիտեն իրականացնում է ուսումնասիրություններ եւ վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ ԻԿԱՕ-ի եւ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքային եւ ավիացիոն անվտանգության վերահսկողության ստանդարտների, հարցաշարերի, մեթոդական ձեռնարկների եւ ուղեցույցների հիման վրա: Վերահսկողությունը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ԻԿԱՕ-ի եւ Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից դրա անցկացման կարգ սահմանված չէ:».

2) 2-րդ մասում՝

ա. 1-ին պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառերով.

բ. 2-րդ պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով, իսկ «, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք` մաքսային մարմինների թույլտվությամբ եւ նրանց հսկողության ներքո» բառերը հանել:»:

Հոդված 5. Օրենքում «տեխնիկական կարգավորման լիազորված մարմին» եւ «քաղաքականության լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 12-րդ, 22-րդ հոդվածներում, 26-րդ հոդվածում «տեսչական ստուգում» եւ «տեսչական ստուգումներ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ստուգում» եւ «ստուգումներ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 25. Թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելը կամ դադարեցնելը

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը կամ դրա սարքավորումները չեն սպասարկվում կամ դրանց թռիչքային պիտանիության պահպանման նկատմամբ վերահսկողությունը չի իրականացվում սահմանված կարգով, օդանավը չի համապատասխանում օդանավի տեսակի գործող հավաստագրին, պարտադիր վերափոխումներն իրականացված չեն, իրականացվել են թռիչքային պիտանիության տեսակետից չարտոնված վերափոխումներ օդանավում կամ դրա սարքավորումներում, ապա օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը սահմանված կարգով կարող է կասեցվել՝ մինչեւ կոմիտեի եւ օդանավ շահագործողի միջեւ փոխհամաձայնությամբ սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունների վերացումը: Օդանավը կրկին կհամարվի թռիչքների համար պիտանի կոմիտեի կողմից օդանավի թռիչքային պիտանիության լրացուցիչ ուսումնասիրությունների կամ ստուգումների դրական արդյունքների դեպքում:

2. Եթե օդանավի թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների կամ ստուգումների արդյունքում կամ այլ պատճառներով կոմիտեն եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի թռիչքային պիտանիությունը հնարավոր չէ վերականգնել, կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում օդանավ շահագործողը չի վերացրել օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կասեցման հիմքերը, ապա կոմիտեն դադարեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը:

3. Գործողությունը դադարեցված կամ կասեցված թռիչքային պիտանիության սերտիֆիկատը վերադարձվում է կոմիտե: Կասեցման դեպքում սերտիֆիկատը թերությունների վերացումից հետո կրկին տրամադրվում է օդանավ շահագործողին։»:

Հոդված 8. Օրենքի 46-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով.

2) «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում նշված» բառերը փոխարինել «կոմիտեն» բառով.

3) «իրավունք ունեն» բառերը փոխարինել «իրավունք ունի» բառերով:

Հոդված 10. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Զբոսաշրջության կոմիտեն

1. Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնում է նախարարությանը ենթակա Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Նախագահն ունի տեղակալ, որին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Կոմիտեն `

1) մշակում եւ Կառավարությանն առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական եւ սոցիալական բազայի զարգացման հեռանկարների եւ ուղղությունների վերաբերյալ.

2) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ` Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղեւորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձեւավորման, զարգացման ծրագրերի մշակման եւ մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը.

3) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային եւ հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը.

4) Կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ եւ օբյեկտներ սահմանելու եւ դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման եւ տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ.

5) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը.

6) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների եւ օբյեկտների վերանորոգման, բարեկարգման եւ պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.

7) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը եւ նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.

8) այլ երկրների համապատասխան մարմինների եւ միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Կառավարությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերին.

9) մասնակցում է զբոսաշրջության ոլորտի ռազմավարության, զարգացման պետական ծրագրերի մշակմանը, ապահովում դրանց իրականացումը եւ մշտադիտարկումը.

10) վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը).

11) իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ եւ վերլուծություններ.

12) մշակում եւ իրավասու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության զարգացման հետ կապված վերջիններիս իրավասությունների վերաբերյալ.

13) իրականացնում է սոցիալական փաթեթում ներառված հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործընթացը.

14) ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ, ապահովում զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը միջազգային համագործակցության շրջանակներում.

15) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը.

16) մշակում եւ իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.

17) համագործակցում է պետական եւ տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հետ՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում.

18) համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող զբոսաշրջությանն առնչվող աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ, ինչպես նաեւ վերահսկում է դրանց կատարման ընթացքը.

19) ապահովում է համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես բարենպաստ եւ գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձեւավորումն ու ամրապնդումը.

20) իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաեւ գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումն ու խթանում է այն՝ միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի եւ այլ հասարակության հետ կապերի միջոցներով.

21) իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.

22) իրականացնում եւ համակարգում է զբոսաշրջության ոլորտի զարգացման աշխատանքները.

23) աջակցում եւ մասնակցում է գործարար միջավայրի, ներդրումների, արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձեւավորմանն ու վարչարարական խոչընդոտների վերացման միջոցառումների մշակմանը.

24) մասնակցում է ներդրումային, արդյունաբերական, զբոսաշրջության եւ արտահանման խթանման ծրագրերի մշակմանը եւ իրականացնում է դրանք.

25) մշակում եւ իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի, եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման եւ խթանման ծրագրեր.

26) ձեւավորում եւ վարում է զբոսաշրջային տեղեկատվական բազան.

27) շահառուներին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.

28) համակարգում է պետական աջակցությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները եւ ապահովում դրանց գործունեությունը.

29) սահմանված կարգով ներկայացնում է զբոսաշրջության օրենսդրական դաշտի կիրառման պրակտիկայի ընդհանրացման, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

30) ուսումնասիրում է զբոսաշրջային արդյունքի խթանման եւ իրականացման համաշխարհային առաջավոր փորձը, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ իրականացնում է միջոցառումներ՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում կիրառելու համար.

31) ուսումնասիրում եւ վերլուծում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը եւ այն տրամադրում է շահառուներին.

32) աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության ոլորտում կնքված պայմանագրերի եւ համաձայնագրերի իրականացմանը.

33) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Օրենքում «լիազոր մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական» բառերը փոխարինել «նախարարությանը ենթակա» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի6-րդ մասում «լիազորված պետական կառավարման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «սույն օրենքում նշված պետական կառավարման մարմինը» բառերով.

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «լիազորված պետական մարմինների» բառերը փոխարինել «սույն օրենքում նշված պետական կառավարման մարմնի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 75-րդ հոդվածի 4-րդ մասում «Նախագահի աշխատակազմին,» բառերից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմին,» բառերը։

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «Կառավարությանը ենթակա Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի պետական ռեգիստրը մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի շուկայի բնագավառում ընդհանուր քաղաքականության մշակմանը եւ ապահովում է դրա իրականացումը, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների ճանաչման ու երաշխավորման նպատակով, գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը, գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության տրամադրումը եւ համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Անշարժ գույքի պետական ռեգիստրի լիազորություններն են՝

1) գույքի (անկախ սեփականության ձեւից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշռի կազմում.

3) անշարժ գույքի կադաստրային եւ տեղագրական քարտեզների ստեղծում, թվային կադաստրային եւ տեղագրական քարտեզների կազմում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը մասնակցություն.

5) անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակում ու ներդրում.

6) անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) կազմակերպում ու իրականացում, անշարժ գույքի շուկայի վերլուծություն եւ տեղեկատվության հրապարակում.

7) անշարժ գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկի ստեղծում ու կառավարում, կադաստրային գործերի եւ պետական գրանցման փաստաթղթերի պահպանում.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.

9) համակարգում ավտոմատացված կադաստրի ներդրում.

10) անշարժ գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության եւ հրապարակայնության ապահովում.

11) իր իրավասության սահմաններում հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակմանը մասնակցություն` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձեւավորման մասով.

12) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում, կազմված նախագծերի եւ դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, եզրակացությունների տրամադրում.

13) իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակմանըմասնակցություն.

14) համակարգի եկամուտների եւ ծախսերի պլանավորում, հաշվապահական հաշվառման խնդիրների լուծում.

15) բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական եւ այլ իրավական ակտերի նախագծերի, նորմատիվ փաստաթղթերի (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ եւ այլն) մշակում.

16) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.

17) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի եւ հատակագծերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծում ու կառավարում.

18) պետական գեոդեզիական ցանցի ստեղծման եւ պարբերաբար թարմացման աշխատանքների իրականացում, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձեւավորման ապահովում.

19) գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով թույլտվությունների տրամադրում եւ այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.

20) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի եւ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարում.

21) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողության իրականացում.

22) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի պետական ռեգիստրը ղեկավարում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը (այսուհետ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավար), որին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Կառավարությունը: Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն ունի տեղակալ, որին անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության Նախագահ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Կառավարություն» եւ «Հանրապետության նախագահ» բառերով եւ դրա հոլովաձեւերով։

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«լիազոր մարմին` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որը սույն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ վերահսկող, ֆիզիկական անձանց անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող՝ Կառավարությանը ենթակա պետական կառավարման մարմին է.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՀՕ-21 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» եւ «պետական կառավարման լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականությունը.»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) «ա» ենթակետում «վերահսկում է» բառերից առաջ լրացնել «ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,» բառերը.

2) «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման մասով կառավարման լիազոր մարմինը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է:»:

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝

1) վերնագիրը եւ առաջին պարբերությունը «հողամասերի» բառից հետո լրացնել (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի) օտարման դեպքում՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ սույն օրենսգրքով եւ օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի թիվ ՀՕ-179 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունը ».

2) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմինն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե): Կոմիտեն՝»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ հոդվածներում «լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են կոմիտեն եւ պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասից եւ 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «լիազորված» բառը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) պետական գույքի կառավարման մարմին` պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմին».

2) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

«Հոդված 6.1. Պետական գույքի կառավարման մարմինը

1. Պետական գույքի կառավարման մարմինը նախարարությանը ենթակա Պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 4. Օրենքում «պետական գույքի կառավարման լիազորված մարմին» եւ «վերադաս կառավարման մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Կառավարությունը: Կառավարության լիազորություններն են`»:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Կոմիտեի լիազորությունները

1. Կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում՝

1) իրականացնում է իրեն հանձնված (ամրացված) պետական գույքի (այդ թվում՝ իր կառավարմանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը եւ սպասարկումը.

2) Կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաեւ առանձին տարածքների արդյունավետ օգտագործման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման եւ արդյունավետ օգտագործման վերաբերյալ.

3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները եւ եւ համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, Կառավարություն է ներկայացնում հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների եւ վիճակի փոփոխությունների վերաբերյալ.

4) իրականացնում է պետական գույքի հաշվառման աշխատանքները եւ վարում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը.

5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների եւ օտարերկրյա ներդրողների հետ.

6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը եւ դրանց իրագործմանը.

7) մշակում եւ համապատասխան նախարարության միջոցով Կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը, դրա կատարման արդյունքների մասին կազմում եւ Կառավարություն է ներկայացում տարեկան հաշվետվություն, ինչպես նաեւ իրականացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումը.

8) մշակում է պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծեր եւ իրականացնում է պետական գույքի, այդ թվում պետական շենքերով եւ շինություններով կառուցապատված հողամասերի սահմանված կարգով օտարումը.

9) կազմակերպում է օտարվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը.

10) մշակում է պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր եւ համապատասխան նախարարության միջոցով դրանք ներկայացնում Կառավարության քննարկմանը.

11) առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման եւ ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում եւ համապատասխան նախարարության միջոցով Կառավարության քննարկմանն է ներկայացնում մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առեւտրային կազմակերպությունների լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները.

12) պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ եւ գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

13) իրականացնում է պետական եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը.

14) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական մեթոդների ներդրումը եւ դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա՝ վարում պետական գույքի համակարգված հաշվառում.

15) պետական գույքի օտարման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում եւ իրականացնում է աճուրդներ եւ մրցույթներ.

16) ապահովում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի կազմակերպումը, որի իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին.

17) իրականացնում է պետական գույքի վարձակալության եւ անհատույց օգտագործման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում մշակում է պետական գույքի անհատույց օգտագործման եւ վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերի նախագծեր.

18) պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան նախարարության միջոցով Կառավարություն ներակայացնում է առաջարկություններ, իր լիազորությունների շրջանակում ընդունում է իրավական ակտեր,

19) մշակում է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծերը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը եւ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելուց հետո իրականացնում է հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը

20) իրականացնում է 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ եւ վերլուծություն, որոշում է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, կառավարման ոլորտում կատարված աշխատանքների գնահատում՝ այդ թվում գործադիր մարմինների ղեկավարների գործունեության գնահատում, արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման առաջարկությունների ներկայացում.

21) կազմակերպում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի եւ շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու եւ սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր.

23) իրականացնում է պետական գույքի կառավարման ոլորտում օրենքով վերապահված այլ լիազորություններ:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-188 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը

Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Կոմիտեի լիազորությունները

1. Կոմիտեն`

1) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը եւ ներկայացնում է Կառավարության հաստատմանը.

2) իրականացնում է Կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.

3) կնքում է Կառավարության անունից մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ.

4) ընդունում է «փոքր» մասնավորեցման հայտեր եւ դրանց ընթացք տալիս սահմանված կարգով.

5) Կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում` ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, ներգրավում է փորձագետներ.

6) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Կառավարության հաստատած մեկ քառակուսի մետրի արժեքից եւ այդ գործակիցների նվազագույն եւ առավելագույն չափերից.

7) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.

8) վերահսկում եւ վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման եւ դատական մարմիններից.

9) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.

10) պետական գույքի մասնավորեցման ժամանակ իրականացնում է պետության սեփականությունը հանդիսացող կառուցապատված հողամասերի` սահմանված կարգով մասնավորեցումը,

11) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով ներգրավում է փորձագետներ, ինչպես նաեւ մասնավորեցման աշխատանքներում ներգրավում է գիտահետազոտական եւ այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով,

12) համակարգում է մասնավորեցվող եւ օտարվող պետական գույքի արժեքի հաշվարկման (գնահատման եւ վերագնահատման) աշխատանքները,

13) իրականացնում է վերահսկողություն իր կողմից կնքված պայմանագրով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ,

14) կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը,

15) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաեւ հաշվառման գործընթացների վերլուծությունը եւ ամփոփում դրանց վերաբերյալ առաջարկությունները,

16) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 3. Օրենքում «լիազորված պետական մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով..

«Հոդված 7.1. Անտառային կոմիտեն

1. Անտառային կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է:

2. Անտառային կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Կոմիտեն ապահովում է՝

1) անտառային պետական ծառայությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումը.

2) անտառների եւ անտառային հողերի պետական հաշվառման կազմակերպումը եւ անտառային պետական կադաստրի վարումը.

3) անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակումը՝ համագործակցելով նաեւ միջազգային համապատասխան կառույցների հետ.

4) պետական անտառների անտառաշինության աշխատանքների կազմակերպումը եւ հսկողությունը.

5) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու եւ եզրակացություններ տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողովների ստեղծումը եւ եզրակացությունների համաձայն թույտվության տրամադրումը.

6) անտառային մոնիթորինգի իրականացումը.

7) անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը մասնակցությունը, հատկացված ֆինանսական միջոցների կառավարումը, ինչպես նաեւ դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստումը եւ իրականացումը, պայմանագրերի կնքումը.

8) անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակումը եւ կազմակերպումը.

9) պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը.

10) անտառների վերականգնման եւ անտառապատման, ինչպես նաեւ սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների կազմակերպումը.

11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրումը.

12) պետական անտառների տիրապետումը եւ օգտագործումը.

13) սահմանված կարգով անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու հետ կապված գործառույթների իրականացումը.

14) անտառային հողերի եւ անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

15) օրենքով սահմանված դեպքերում արտահանվող եւ ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրումը.

16) անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման եւ խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացման կազմակերպումը.

17) անտառային oրենuդրության խախտումների կանխարգելման եւ հայտնաբերման աշխատանքների կազմակերպումը.

18) անտառներում եւ անտառային հողերում անտառային տնտեuության վարման եւ անտառoգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար համաձայնության տրամադրումը.

19) օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունումը եւ մրցույթների կազմակերպումը, համաձայնության տրամադրումը.

20) հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելումը կամ սահմանափակումը, ինչպես նաեւ այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացումը.

21) մասնակցությունը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովմանը եւ անտառային ոլորտում նախատեսվող միջազգային ծրագրերի մշակմանը.

22) անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը եւ այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին եւ իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը, ինչպես նաեւ համատեղ միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը.

23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի իրականացումը, համապատասխան որոշումների ընդունումը.

24) ծառայողների եւ անտառային ոլորտի մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը.

25) գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների եւ առաջավոր փորձի ներդրման կազմակերպումը.

26) անտառային ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, այդ թվում էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպումը.

27) իր ենթակայության անտառային հողերում գտնվող հատուկ պահպանվող անտառային տարածքների կառավարումը.

28) պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ներդրումային ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

29) համայնքային անտառների ստեղծմանը եւ զարգացմանը աջակցությունը.

30) անտառային արդյունքի արտադրության եւ վերամշակման հզորությունների ստեղծումը.

31) հանգստի, զբոսաշրջության, այդ թվում` Էկոտուրիզմի, զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

32) ագրոանտառաբուծության զարգացմանը աջակցությունը:

5. Կոմիտեն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետում եւ 8-րդ հոդվածի «դ» կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով.

«Հոդված 6. Լեզվի կոմիտեն

1. Լեզվի կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է:

2. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Լեզվի կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

4. Լեզվի կոմիտեն՝

1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը եւ ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը:

2) ապահովում է `

ա. սույն օրենքի պահանջների կատարումը եւ լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը.

բ. հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը.

գ.ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.

3) աջակցում է`

ա. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը.

բ. հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական եւ մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.

4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաեւ կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ.

5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման եւ կիրառման, անձնանունների, հայրանունների եւ ազգանունների, աշխարհագրական տեղանունների ինչպես նաեւ առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ:

6) նպաստում է`

ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը.

բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը.

7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 159-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով:

Նշված կարգավորման համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն՝ նախարարությունների ցանկը ենթակա է սահմանման այլ օրենքով, անհրաժեշտություն է առաջանում որոշել պետական կառավարման համակարգի այլ մարմինների շրջանակը, դրանց կարգավիճակը եւ սահմանել պետական կառավարման համակարգի մարմինների գործունեության վերաբերյալ ընդհանուր դրույթներ:

Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Միաժամանակ, պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման արդյունքում առաջանում է բազմաթիվ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ պայմանավորված համապատասխան մարմինների կարգավիճակի փոփոխությամբ եւ լիազորությունները միայն օրենքներով սահմանելու սահմանադրական կարգավորումներով:

Վերոշարադրյալը վկայում է պետական կառավարման համակարգի մարմինների մասին առանձին օրենքի ընդունման եւ հարակից օրենքները վերջինիս համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացունմներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝

1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը եւ դրանց կազմավորման կարգը,

2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը,

3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,

4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:

5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը համապատասխան կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը եւ դրանց կազմավորման կարգը, ինչպես նաեւ կկարգավորվեն դրանց հետ կապված այլ հարաբերությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն Արա Բաբլոյանին


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N -Ա որոշամբ անհետաձգելի համարված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Անտառային օրեսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ