Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-470-20.12.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետում՝

-«բ» ենթակետի «տարածաշրջանային» բառը հանել.

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Մաքսային մարմինները ստեղծվում, վերակազմավորվում եւ լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում».

գ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել.

ա) մասնագիտացված մաքսատներ եւ մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են ՀՀ օրենսդրությամբ մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների եւ (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումների իրականացման լիազորություններով».

բ) տարածաշրջանային մաքսատներ եւ մաքսային կետեր, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են ՀՀ կառավարության սահմանած տարածաշրջաններում»:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի «կարող են» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 21-րդ հոդվածը լրացնել 3-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Այն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, որոնց մաքսային ձեւակերպումն ավարտված չէ, կարող են մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվել ապրանքներ տեղափոխող անձի, կամ դրանց փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո, ՀՀ կառավարության սահմանած կարգով»:

Հոդված 4. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին կետի «ապրանքները երկու մաքսային կետերի միջեւ առանց բեռնագիրը փոխելու տեղափոխելը» բառերը փոխարինել «ՀՀ մաքսային տարածքով ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային տարածք մուտքի մաքսային մարմնից մինչեւ ելքի մաքսային մարմինը» բառերով:

Հոդված 5 . Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 6 . Օրենսգրքի 31-րդ հոդվածում`

1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ ՝

«Եթե հայտարարատուի կողմից սկզբնապես խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:»:

Հոդված 7 . Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝

ա) լրացնել նոր 11 կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11 . Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել.

ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.

բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.

գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում.

բ) 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել «ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ պարբերություններով.

«Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից դրանց հետագա արտահանման (վերաարտահանման) ժամանակ:

Նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը, կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը՝ մեկ տարուց ավելի ժամկետով:

Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

գ) 3-րդ կետի վերջին երկու «վերարտահանում» բառերը փոխարինել «արտահանում ազատ շրջանառության համար» բառերով:

Հոդված 9 . Օրենսգրքի37-րդ հոդվածում.

ա) 1-ին կետի «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով.

բ) 2-րդ կետի «բ» ենթակետի 1-ին պարբերությունը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «որի դեպքում մաքսային մարմնի կողմից հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող են երկարաձգվել հայտարարատուի խնդրարկած ժամկետով» բառերով:

գ) 2-րդ կետի «բ» ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը, կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը՝ մեկ տարուց ավելի ժամկետով:

Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

դ) 2-րդ կետի «ե» ենթակետը «ապրանքների» բառից հետո լրացնել «եւ տրանսպորտային միջոցների» բառերով:

ե) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.

«զ) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով»:

Հոդված 10. Օրենսգրքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 38. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները

Ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից դրանց հետագա արտահանման (վերարտահանման) ժամանակ:

Նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե ապրանքների ժամանակավոր ներմուծման նկատմամբ ՀՀ այլ պետական մարմինների կողմից կիրառվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա մաքսային մարմինների կողմից ապրանքների ժամանակավոր ներմուծումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են»:

Հոդված 11 . Օրենսգրքի 41-րդ հոդվածում

ա) 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երկրորդպարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը, կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը՝ մեկ տարուց ավելի ժամկետով:

Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

բ) 2-րդ կետի «ե» ենթակետը «ապրանքների» բառից հետո լրացնել «եւ տրանսպորտային միջոցների» բառերով:

գ) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.

«զ) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով»:

Հոդված 12. Օրենսգրքի 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 42. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի կիրառման սահմանափակումները

Ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ դրանց հետագա ներմուծման (վերաներմուծման) ժամանակ:

Նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե ապրանքների ժամանակավոր արտահանման նկատմամբ ՀՀ այլ պետական մարմինների կողմից կիրառվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա մաքսային մարմինների կողմից ապրանքների ժամանակավոր արտահանումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր արտահանման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են»:

Հոդված 13. Օրենսգրքի 45-րդ հոդվածում.

ա)1-ին կետի «առանց մաքսային հսկողության» բառերը հանել:

բ) 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 14. Օր ենսգրքի 471 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 15 . Օրենսգրքի48-րդ հոդվածում՝

ա) լրացնել նոր 11 կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11 . Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել.

ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.

բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.

գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում.

բ) 2-րդ կետի «բ» ենթակետը «ժամկետում» բառից հետո լրացնել «ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը՝ արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետով:» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ պարբերություններով.

«Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից դրանց հետագա ներմուծման (վերաներմուծման) ժամանակ:

Նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը, կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը՝ մեկ տարուց ավելի ժամկետով:

Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:ր»:

գ) 3-րդ կետում վերջին երկու «վերաներմուծում» բառերը փոխարինել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» բառերով:

Հոդված 16 . Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) մինչեւ 180 օրվա ընթացքում «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների՝ ՀՀ մաքսային տարածքից արտահանման դեպքում կառավարության սահմանած կարգով վերադարձվում են նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների գումարները, բացառությամբ մաքսավճարի, բնապահպանական եւ ճանապարհային վճարների»:

Հոդված 17 . Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 60-րդ հոդվածի «2-րդ կետի» բառերը փոխարինել«1-ին կետով» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի «ինչպես նաեւ առաքման պայմաններով նախատեսված լինելու դեպքում» բառերը փոխարինել «ինչպես նաեւ վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում» բառերով:

Հոդված 20. Օրենսգիրքը լրացնել նոր 971 -րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 971 Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ տնօրինումը կամ այլ անձանց հանձնումը

1. Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բացթողումից հետո երեք տարվա ընթացքում արտոնության տրամադրման նպատակից (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի նպատակ սահմանված է) տարբերվող նպատակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու համար ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է դիմել մաքսային մարմիններին՝ արտոնության տրամադրման հետեւանքով չհաշվարկված եւ (կամ) չվճարված մաքսային վճարները վճարելու համար:

Ապրանքներ տեղափոխող անձինք իրավունք չունեն օգտագործել, տնօրինել կամ այլ անձանց հաձնել սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով բաց թողումից հետո երեք տարվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 1-ին պարբերությունում նշված դեպքի:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքները եւ տրանսպորտային միջոցները տեղափոխելիսհայտարարագրելու օրվա դրությամբ հաշվարկված մաքսային արժեքից՝ մաքսային վճարների գործող դրույքաչափերով:

3. Սույն հոդվածի առաջին կետում նշված ժամկետի ընթացքում մաքսային վճարները չվճարելու դեպքում մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու դեպքում մաքսային վճարների, ներառյալ դրանց վճարումն ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի, գանձումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 21. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետում տրված աղյուսակում.

1. 8415 81 100, 8415 82 100 եւ 8415 83 100 ապրանքային ծածկագրերի տողերի «Ապրանքի նկարագիրը» սյունակում «9415» ծածկագիրը փոխարինել «8415» ծածկագրով:

2. 8415 90 100 ապրանքային ծածկագրի տողի«Ապրանքի նկարագիրը» սյունակում «9415 81» ծածկագիրը փոխարինել «8415 81» ծածկագրով:

3. 8514 90 200 ապրանքային ծածկագրի տողի«Ապրանքի նկարագիրը» սյունակում «9514 10 050» ծածկագիրը փոխարինել «8514 10 050» ծածկագրով:

4. 8708 99 ապրանքային ծածկագրի տողի«Ապրանքի նկարագիրը» սյունակում «9701 87 05» ծածկագիրը փոխարինել «8701 87 05» ծածկագրով:

5. 97 ապրանքային ծածկագրի տողի «ներմուծում» սյունակում «10» թիվը փոխարինել «0» թվով:

Հոդված 22 . Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետում «փոխադրումներով» բառը փոխարինել «փոստային առաքումներով» բառերով.

բ) 5-րդ կետի «բ» ենթակետում «2-րդ կետի» բառերը փոխարինել «3-րդ կետի» բառերով.

գ) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ պարբերությամբ՝

«Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ»:

Հոդված 23 . Օրենսգրքի 107-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» բառերից հետո լրացնել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում» բառերով.

բ) 1-ին կետի «ա» ենթակետը «պայմանագիրը» բառից հետո լրացնել «իսկ հայտարարագրումն իրականացնում է մատակարարման պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձը» բառերով:

Հոդված 24 . Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝

ա) 3-րդ կետի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

բ) 4-րդ կետի «0,2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 365 օրվա համար» բառերով:

Հոդված 25 . Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝

ա) 3-րդ կետում «ամսական» բառը փոխարինել «մեկ ամսվա ընթացքում միեւնույն պայմանագրի հիման վրա միեւնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար» բառերով.

բ) 4-րդ կետը «տեղերից» բառից հետո լրացնել «եւ աշխատանքային ժամերից» բառերը.

գ) 7-րդ կետում «կողմից» բառից հետո լրացնել «պատասխանատու պահպանության վերցված» բառերը:

Հոդված 26 . Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

ա) 3-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

բ) 4-րդ կետում լրացնել «բայց ապրանքների բացթողնման պահից ոչ ուշ» բառերը

գ) 6-րդ կետի «0,2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 365 օրվա համար» բառերով:

Հոդված 27. Օրենսգրքի 114-րդ հոդվածի «Մաքսային ձեւակերպումն» բառերից առաջ լրացնել «Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների» բառերը:

Հոդված 28. Օրենսգրքի 121-րդ հոդվածի «մաքսային պահեստի հիմնադիրները» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով սահմանված մաքսային գործի հետ կապվածլիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձինք» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 134-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1. հոդվածի վերնագիրը «հայտարարագրի» բառից հետո լրացնել «ներկայացումը եւ» բառերով

2. հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմնին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը եւ գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:

Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը եւ ընդունման ամսաթիվը, ամիսը, տարին»:

Հոդված 30. Օրենսգրքի 135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը

1. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կարող են կատարվել մինչեւ դրա ընդունումը:

Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո դրանում առկա անճշտությունները եւ (կամ) սխալները կարող են ճշտվել մաքսային հայտարարագիրը անվավեր համարելու եւ, սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու ճանապարհով:

2. Եթե մաքսային հայտարարագրի ընդունումից հետո պարզվում է, որ դրանում կա անճշտություն կամ սխալ, ապա.

ա) եթե կան մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր, մաքսային մարմինը սկսում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշում ընդունած պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրը մաքսային հայտարարագրի անվավեր համարման միջնորդություն է ներկայացնումմաքսային մարմնի ղեկավարին.

բ) եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր չկան, հայտարարագիրն անվավեր է համարվում սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

3. Ընդունված մաքսային հայտարարագիրը անվավեր համարելու խնդրանքով հայտարարատուն կարող է դիմել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնին:

4. Հայտարարագրի անվավեր համարման դիմումը ստանալու օրվան հաջորդող օրը, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսվել, մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում, կամ եթե դիմումի ուսումնասիրման արդյունքում չեն բացահայտվում ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերը, դիմումը մերժվում է՝ գրավոր ներկայացնելով մերժման պատճառները:

5. Մաքսային հատարարագիրը կարող է անվավեր համարվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ, կամ հայտարարագրված ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով եւ այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն անվավեր չհամարելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:

6. Մաքսային հատարարագիրը կարող է անվավեր համարվել.

ա) հայտարարատուի եւ մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կողմից, կամ

բ) դատական կարգով:

7. Անվավեր համարված հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից եւ տվյալների բազայից:

8. Եթե անվավեր համարված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների համար, կամ այդպիսի ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ նախկինում կիրառված մաքսային ռեժիմը փոխելու համար, հայտարարատուն պարտավոր է այդ ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների համար ներկայացնել նոր մաքսային հայտարարագիր՝ մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, ընդ որում, մինչեւ նոր մաքսային հայտարարագրի հիման վրա բացթողումը, անվավեր համարված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները գտնվում են մաքսային հսկողության ներքո:»:

Հոդված 31 . Օրենսգրքի 139-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հսկողության ժամկետներից, ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչեւ որեւէ մաքսային ռեժիմով հայտարագրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ»:

Հոդված 32. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի «ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ վերադաս մաքսային մարմնի մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի» բառերը.

Հոդված 33 . Օրենսգրքի 1501 -րդ հոդվածի 4-րդ կետի վերջին պարբերության «իրականացվում է» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում» բառերը:

Հոդված 34 . Օրենսգրքում լրացնել«178՛» հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 178՛. Սույն բաժնով նախատեսված արտոնություններից օգտվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսային վճարները, ներառյալ՝ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Հոդված 35. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետից, 147-րդ հոդվածի 1-ին,2-րդ եւ 3-րդ կետերից, 148 հոդվածից եւ 149 հոդվածի 1-ին կետից հանել բոլոր «տարածաշրջանային» բառերը:

Հոդված 36. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1991 -րդ հոդվածով.

«Հոդված 1991 . Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը.

1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխության ենթարկված ապրանքների փոփոխության (այդ թվում՝ վերամշակման, վերանորոգման կամ ցանկացած այլ ներգործության) արժեքի երեսուն տոկոսի չափով:

2. «Ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսային պահեստ ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների եւ (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տաս տոկոսի չափով: Ընդ որում, սույն կետի նպատակներով ապրանքի մաքսային արժեքը որոշելիս, հաշվի են առնվում ապրանքների հատկանիշների եւ (կամ) նպատակային նշանակության փոփոխությունները»:

Հոդված 37 . Օրենսգրքի 204-րդ հոդվածում «օգտագործումն» բառը փոխարինել «օգտագործումը, տնօրինումը եւ այլ անձանց հանձնելը»բառերով:

Հոդված 38 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. միջոցառումների ծրագրի 119-րդ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 4.16-րդ եւ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկի 61-րդ եւ 63-րդ կետերի պահանջների:

ՀՀ մաքսային օրենսգրքի ընդունումից հետո մինչ այս նախագծի ներկայացումը օրենսգիրքը իննը անգամ ենթարկվել է փոփոխությունների, սակայն, այդ փոփոխություններն ունեցել են լոկալ բնույթ եւ վերաբերել են տվյալ պահին անհետաձգելի համարված խնդիրների լուծմանը (ԱՀԿ-ին անդամակցության գործընթաց եւ այլն):Ներկայացվող նախագծով առաջարկվում է ամփոփ ձեւով կարգավորել օրենսգրքի գործնական կիրառության ընթացքում սկսած (2001թ. հունվարի 1-ից) եւ տարբեր առիթներով իրականացված վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած պրոբլեմատիկ խնդիրները, ինչպես նաեւ ներկայացվում են առաջարկություններ վերը նշված ծրագրերի պահանջների կատարման ուղղությամբ: Մասնավորապես նախագծով ներկայացվել են հետեւյալ հիմնական առաջարկությունները.

1. Օրենսգրքի գործող խմբագրությունը նախատեսում է միայն «տարածաշրջանային մաքսատների» գոյությունը, սակայն գործնականում անհրաժեշտություն է առաջանում ունենալ ոչ միայն «տարածաշրջանային»՝ այսինքն հանրապետության որեւէ տարածաշրջանում գրանցված տնտեսվարող սուբյեկտներին սպասարկող, այլ նաեւ «մասնագիտացված» մաքսատներ, որոնք իրականացնում են միայն որոշակի ապրանքների (այդ թվում՝ որոշակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող) մաքսային ձեւակերպումներ (օրինակ՝ «Զվարթնոց» մաքսատունը): Ավելին. որոշ դեպքերում կարող է առաջանալ տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսային կետի անհրաժեշտություն: Նախագծով առաջարկվում է մաքսային մարմինների կազմակերպչական ձեւերի ավելի ճկուն համակարգ:

Գործող օրենսգրքով հստակեցված չեն նաեւ մաքսային մարմինների տեղակայման վայրերի եւ գործունեության վայրերի (տարածաշրջանների) հետ կապված հարցերը: Նախագծով առաջարկվում է այդ երկու հասկացությունների հետ կապված հարցերի հստակեցում:

2. Գործող օրենգիրքն ունի մի շարք անկատարություններ, որոնց պատճառով, երբեմն գործնական աշխատանքում ստեղծվում են փակուղային իրավիճակներ, օրինակ.

- մաքսային պահեստում ապրանքները կարող են պահպանվել մինչեւ ներմուծումից սկսած մեկ տարի ժամկետով, սակայն, եթե հայտարարատուն նախապես խնդրարկում է մեկ տարուց պակաս ժամանակահատված, հետագայում այդ ժամկետը ներմուծման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետով երկարաձգելու հարցը կարգավորված չէ.

- գործող օրենսգիրքը նախատեսում է մաքսային հայտարարագրի անվավեր համարման հնարավորություն, սակայն դրա հիմքերը եւ մեխանիզմը կարգավորված չեն.

- գործող օրենսգրքով մաքսատուրքից ազատման արտոնություն է նախատեսված ՀՀ մշտական բնակության ժամանող քաղաքացիների համար, սակայն մշտական բնակության ժամանման փաստը հաստատելու հիմքեր նախատեսված չեն եւ այլն:

Նախագծով առաջարկվում են վերը նշված հարցերը կարգավորել օրենքով:

3. Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ մի շարք մաքսային ռեժիմների գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

4. Առաջարկվել է մաքսատուրքի եւ մաքսավճարի վճարման հետ կապված հարցերի (ավել կամ պակաս վճարված գումարների գանձումը/վերադարձը, տույժերի դրույքաչափերը եւ հաշվարկումը) կարգավորումը համապատասխանեցնել հարկային օրենսդրության դրույթներին:

5. Առաջարկվում է հստակ կարգավորել մաքսային արտոնությունների կիրառմամբ մաքսային սահմանով տեղափոխված ապրանքների հետագա տնօրինման ընթացքում առաջացող հարաբերությունները:

6. Նախագծում ներառված են նաեւ խմբագրական բնույթի մի շարք առաջարկություններ, որոնցով կշտկվեն օրենսգրքում տեղ գտած վրիպակները: