Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-471-20.12.2004-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մայիսի 1993 թվականի,ՀՕ-57, այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) հաշմանդամ՝ անձ, որն առողջության խաթարմամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների հետեւանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն.»:

Հոդված 2. Օրենքի 5.1-րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հաստատում է հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը եւ դրա իրականացման կարգը.»:

Հոդված 3. Օրենքի 5.2-րդ հոդվածի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) մշակում է հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը եւ ապահովում դրա իրականացումը», նույն հոդվածը լրացնել նոր «ժբ» կետով հետեւյալ բովանդակությամբ.
ժբ) ստեղծում է հաշմանդամների տվյալների բանկ.»:

Հոդված 4. Օրենքի 6.1-րդ հոդվածի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում լրացուցիչ հետազոտությունների», նույն հոդվածի «ժա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների բանկի ստեղծմանը.»:

Հոդված 5. Օրենքի 6.2-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Հաշմանդամ երեխայի կարգավիճակի սահմանման չափորոշիչները բխում են երեխայի զարգացման եւ կառուցվածքային - ֆունկցիոնալ առանձնահատկություններից», 7-րդ մասը «հայտնաբերվելու» բառից հետո լրացնել «եւ հաշմանդամության սահմանման կարգի խախտման» բառերով:

Հոդված 6. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հաշմանդամության կանխարգելումը եւ հաշմանդամների վերականգնումը»:

Հոդված 7 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ հոդվածով.

«Հոդված 7.1. Հաշմանդամների վերականգնումը

Հաշմանդամների վերականգնումը իր մեջ ներառում էբժշկական, հոգեբանական, մասնագիտական եւ սոցիալականմիջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահամնափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը: Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության եւ սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական եւ սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը եւ իրավահավասարությանը:»:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Բժշկական վերականգնումը իր մեջ ներառում է վերականգնողական բուժումը, վերակառուցողական վիրաբուժությունը, պրոթեզաօրթոպեդիկ օգնությունը, վերականգնման տեխնիկական միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են հիվանդանոցային, ամբուլատոր կամ առողջարանային բուժման միջոցով:»:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Մասնագիտական վերականգնում

Մասնագիտական վերականգնումը հաշմանդամների կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների վերականգնումն է, մասնագիտության ընտրությունը ու նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով հաշմանդամների համար համապատասխան պայմանների ստեղծումը:

Մասնագիտական վերականգնումն իր մեջ ներառում է մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական կրթությունը, մասնագիտական-արտադրական հարմարողականությունը եւ աշխատանքի տեղավորման գործընթացը:

Մասնագիտական վերականգնումը իրականացվում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:»:

Հոդված 10. Օրենքի 9.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9.1. Սոցիալական վերականգնումը

Սոցիալական վերականգնումը սոցիալական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական եւ տնտեսական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հաշմանդամի համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մյուս քաղաքացիներին հավասար հնարավորություններ ստեղծելուն:

Սոցիալական վերականգնումն իր մեջ ներառում է սոցիալ-միջավայրային կողմնորոշումը եւ սոցիալ-կենցաղային հարմարեցումը:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.2-րդ հոդվածով.

«Հոդված 9.2. Հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը

Հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական եւ օժանդակ միջոցների երաշխավորված ցանկ է:

Հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը եւ դրա իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը
Հաշմանդամների բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների վերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակած վերականգնողական անհատական ծրագրով: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները:

Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ։ Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձեւից եւ ծավալից, ինչպես նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

Վերականգնողական անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան մարմինների կողմից:

Վերականգնողական անհատական ծրագիրը իրագործվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններիմիջոցով:

Վերականգնողական անհատական ծրագրի իրագործումը համակարգում է լիազորված մարմինը:»:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով.

«Հոդված 11.1. Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները

Վերականգնողական օգնություն տրամադրող են համարվում այն կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական - իրավական ձեւից), որոնք հաշմանդամ անձանց տրամադրում են սույն օրենքի 7.1-րդ հոդվածով նախատեսված վերականգնողական օգնություն:

Պետական կառավարման մարմինները աջակցում են իրենց տարածքում վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունների (անկախ կազմակերպական - իրավական ձեւից) ստեղծմանը եւ նրանց գործունեությանը:

Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները, անկախ նրանց կազմակերպական-իրավական ձեւից եւ գերատեսչական ենթակայությունից, տեղեկացնում ենլիազորված մարմնին իրենց կողմից տրամադրվող վերականգնողական ծառայությունների տեսակների եւ ծավալների մասին:

Հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառումների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւօրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:»:

Հոդված 14. Օրենքի13-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «մատչելիությունը» բառերից հետո լրացնել «այդ թվում` ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգովլրացուցիչ ուսուցումը» բառերով:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր«ե» կետով.

«ե) հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին հաշմանդամին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:»:

Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «թոշակներ» բառը փոխարինել «կենսաթոշակներ» բառով եւ հանել «ավտոմեքենաներ» բառը, հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հաշմանդամների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«ե) յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում են միջոցներ հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության, «Խոսող գրքերի» ձայնագրության, ինչպես նաեւուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգովլրացուցիչ ուսուցման համար:»:

Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Հաշմանդամների սոցիալական սպասարկումը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում եւ տնային պայմաններում

Հաշմանդամների սոցիալական սպասարկման ծառայությունները իրականացվում են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններումկամ տնային պայմաններում: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող հաշմանդամներնօգտվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով հաշմանդամների համար նախատեսված իրավունքներից եւ արտոնություններից: Տնային պայմաններում հաշմանդամին տրամադրվում է կենցաղային եւ առաջնային բժշկական օգնություն, հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվություն:

Հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման եւ խնամքի իրականացման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 20. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ֆինանսավորման աղբյուրները

Հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրա՟պե՟տության պետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապա՟հո՟՟վագրության բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մի՟ջոցների հաշվին:»: