Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 30-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարը եւ նրա տեղակալը վերադաս են մաքսատան պետի եւ մաքսային կետի պետի համար, իսկ մաքսատան պետը եւ նրա տեղակալը վերադաս են մաքսատան ենթակայության տակ գտնվող մաքսային կետի պետի համար:» բառերը:
Հոդված 2 . Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդմասի 3-րդ կետում «- վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել.
«-վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ,
-վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ »
-վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ:
-վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում.
ա) 3-րդ մասը «մրցույթով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի»բառերով:
բ) լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:»:
Հոդված 5 . Օրենքի 13-րդ հոդվածում.
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մաքսային ծառայության կրտսեր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարըկարող է տասնհինգօրյա ժամկետում մաքսային ծառայության տվյալ խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք համապատասխանում են սույն օրենքի 8-9 հոդվածների պահանջներին, կատարել նշանակում:
Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից՝ առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատեւ ստաժ ունեցող մաքսային ծառայողներին»:
բ) Հոդվածը լրացնել նոր 11-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներում մաքսային ծառայության կրտսեր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքումՀանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները եւ սույն օրենքի 8-9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում
ա) 1-ին մասում.
«հաջորդող խմբին» բառերը փոխարինել«հաջորդող կամ նախորդող խմբերին» բառերով.
«մաքսային ծառայողներից» բառերից հետո լրացնել «կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք բավարարում են սույն օրենքի 8-9-րդ հոդվածների պահանջները» բառերը.
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ դրան հաջորդող կամ նախորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության կամ այլ պաշտոններ զբաղեցնող անձանցից նշանակում չկատարվելու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից՝ առաջնությունը տալով մաքսային ծառայության ավելի երկարատեւ ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:»:
գ) 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Փակ մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները, ինչպես նաեւ մաքսային, հարկային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող եւ սույն օրենքի 8-9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները, ընդ որում առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 3 տարվամասնագիտական աշխատանքի փորձ, իսկգլխավոր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվամասնագիտական աշխատանքի փորձ:»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի վերջին պարբերությունում «ներկայացնելու» բառը փոխարինել «ներկայանալու» բառով:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «մաքսային ծառայության պաշտոնի նշանակման մասին» բառերը:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածից հետո լրացնել նոր 221-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 221. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ
Համապատասխան մարմնի վերակազմակերպումը մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացաառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ:»:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «հաշվի առնելով ծառայած տարիները» բառերը հանել:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածից հետո լրացնել, նոր 241-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«24.1.Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
Մաքսային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր եւ (կամ) գրավոր հանձնարարականներ, որոնք.
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին.
բ)հանձնարարականներտվողի եւ կատարողի լիազորություններից դուրս են:
Սույն հոդվածի 1-ին կետի խախտմամբ հանձնարարականներ ստանալու դեպքում՝ մաքսային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականների օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին եւ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) կամ հանձնարարական տվողը(նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա մաքսային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Մաքսային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: Եթե հանձնարարականի կատարումը կարող է հանգեցնել քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա մաքսային ծառայողը այդ մասինպարտավոր է գրավոր տեղեկացնել վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:»:
Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածում.
ա) 1-ին մասի 2-րդ կետում «զբաղվել» բառից առաջ լրացնել «անձամբ» բառը:
բ) Հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«4. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքումդա հանձնելհավատարմագրային կառավարման: Մաքսային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:»:
Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «ժամանակաշրջանը» բառից հետոլրացնել «ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը» բառերով:
Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Մաքսային ծառայողի ծառայողական տեղափոխման դեպքում նրա անձնական գործն ուղարկվում էծառայության անցնելու նոր վայր» բառերը:
Հոդված 15. Օրենքի 411-րդ հոդվածում.
ա) 1-ին մասի 1-ին կետում.
«եւ տվյալ պաշտոնում» բառերը փոխարինել «եւ մաքսային մարմիններում» բառերով:
լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝ .«Ընդ որում, մաքսային ծառայողի աշխատած տարիներում հաշվի են առնվում.
պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբի (դիրքի) առաջխաղացման դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ պաշտոնում անընդմեջ աշխատելու տարիներով.
պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբի (դիրքի) իջեցման դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ եւ ավելի բարձր ենթախմբի (դիրքի) պաշտոնում անընդմեջ աշխատած տարիները.
պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների ենթախմբում (դիրքում) պաշտոնի փոփոխության դեպքում՝ մաքսային ծառայողի տվյալ ենթախմբի (դիրքի) պաշտոններում անընդմեջ աշխատելու տարիները»:
բ) 2-րդ մասի 2-րդ կետում սահմանված աղյուսակ 1-ում «Մ/Ծ առաջատար պաշտոններ» սյունակում.
«վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ» բառերով
«վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի հերթափոխի պետ» բառերով:
Հոդված 16. Օրենքի 412-րդ հոդվածում
ա) 2-րդ մասի «1»-ին,«2»-րդ եւ «3»-րդ կետերում «սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում» բառերը փոխարինել«կատարվում է անցում հաջորդ մակարդակին» բառերով:
բ) 4-րդ մասում «միավոր (մակարդակ) ավելացումն» բառերը փոխարինել «անցումը հաջորդ մակարդակին» բառերով:
Հոդված 17 . Օրենքը լրացնել նոր 413 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«413 Մաքսային ծառայողների դրամական բավարարման եւ դրամական օգնության վճարման կարգը.
Մաքսային ծառայողի դրամական բավարարումն իրականացվումէ ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա առաջին տաս աշխատանքային օրվա ընթացքում:
Մաքսային ծառայողի աշխատանքից ազատման դեպքում վարձատրության հարցերը, ինչպես նաեւ մաքսային ծառայողի մահվան դեպքումնրան հասանելիք աշխատավարձի վճարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Մաքսային ծառայողի դրամական բավարարման մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն նրա համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:»:
Հոդված 18 . Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «1»-ին կետում.
ա) լրացնել նոր վեցերորդ տող հետեւյալ բովանդակությամբ «_ լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում»:
բ) 5-րդ տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «- կարգապահական տույժի վաղաժամկետ հանում»:
Հոդված 19. Օրենքի 431-րդ հոդվածում.
ա) «առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերում թվարկված» բառերը փոխարինել «առաջին մասի 1-ին կետի առաջին, երկրորդ եւ հինգերորդ տողերում նշված» բառերով:
բ) լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Ընդ որում «կարգապահական տույժի վաղաժամկետ հանում» խրախուսման ձեւը մաքսատան պետի կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կարգապահական տույժը կիրառվել է մաքսատան պետի կողմից»:
Հոդված 20. Օրենքի 48-րդ հոդվածում.
ա) 2-րդ մասը համապատասխանաբար լրացնել նոր կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«91) ատեստավորման ենթակա մաքսային ծառայողի կողմիցատեստացիայի նշանակման ժամկետից սկսած վեց ամսվա ընթացքում ատեստավորմանը չներկայանալը.»
17) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքումավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.»:
բ) 2-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
գ) 2-րդ մասի 10-րդ կետի 7-րդ ենթակետում «անմիջականորեն դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկող» բառերը փոխարինել «մաքսային» բառով:
դ)8-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.
«9. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող մաքսային ծառայողները:»:
Հոդված 21. Օրենքի 481-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում. «հինգերորդ պարբերությամբ նախատեսված խրախուսանքի» բառերը փոխարինել «երկրորդ եւ հինգերորդ պարբերություններով նախատեսված խրախուսանքների» բառերով:
Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «շարունակել զբաղեցնել իր պաշտոնը» բառերը փոխարինել «զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն» բառերով:
Հոդված 23. Օրենքի 50-րդ հոդվածում.
ա) 2-րդ մասում. «եւ երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարների» բառերը փոխարինել «մաքսային ծառայողների աշխատավարձի մակարդակի եւ մաքսային ծառայողի մաքսային ծառայության ստաժի հաշվարկման» բառերով:
բ) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 51-րդ հոդվածում.
ա) 1-ին մասը լրացնել նոր «3»-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«3) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 17-րդ կետով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք»: