Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-266-13.02.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր «զ» ենթակետով.

«զ. բժշկական օգնության եւ սպասարկման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները՝ «բժշկական հաստատության դեղատուն» դեղատնային գործունեություն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»,

2) 7-րդ մասի 1-ին կետում «ֆիզիկական անձի» բառերից հետո լրացնել «եւ նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա, որդեգրված երեխա, խորթ երեխա, հոգեզավակ, քույր, եղբայր, տատ, պապ եւ թոռ)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտության

Նախագծի նպատակն է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին, բժշկական հաստատության դեղատան առկայության դեպքում, հնարավորություն տալ դեղագործական արտադրանք ներմուծելու՝ լիարժեք բուժսպասարկում իրականացնելու համար: Բացի դրանից, նախագծով կարգավորվում է օտարերկյա պետություն մեկնողների եւ ժամանողների ընտանիքի անդամներից (ամուսին, ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա, որդեգրված երեխա, խորթ երեխա, հոգեզավակ, քույր, եղբայր, տատ, պապ եւ թոռ)՝ դեղերի ներմուծման եւ արտահանման հավաստագիր ունենալու պահանջը հանել:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անրհրաժեշտություն չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ