Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0781-14.08.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած համարել Հայստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքի 5 հոդված 1-ին մասը եւ 8 հոդվածը։

Հոդված 2. Հայստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքի 7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«Ազգային հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալ ընտրում է Ազգային հանձնաժողովը:

Ազգային հանձնաժողովի նախագահի եւ նախագահի տեղակալի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Ազգային հանձնաժողովի անդամներին:

Եթե Ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Եթե Ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայներ, ապա նախագահը որոշվում է Ազգային հանձնաժողովի կողմից անցկացված վիճակահանության միջոցով:

Ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավել թեկնածու եւ նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Եթե երկրորդ փուլում թեկնածուները ստացել են հավասար թվով ձայներ ապա նախագահը որոշվում է Ազգային հանձնաժողովի կողմից անցկացված վիճակահանության միջոցով:

Ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվում է Ազգային հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: