Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96 օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «էթիկայի կանոններ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «վարքագծի կանոններ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 4-րդ մասով
«4. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտից հետո, երկու ամսվա ընթացքում, Հանձնաժողովը նախորդ տարվա բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «ինքնավար» բառով:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասում՝
1) «մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ)» բառերը փոխարինել «հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողովներ)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաեւ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականությունն ապահովելը».:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի
1. 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «բարձրաստիճան» բառը փոխարինել «հայտարարատու» բառով.
2) 7-րդ կետում «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել«, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին» բառերը, իսկ «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վարքագծի սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների» բառերը.
3) 9-րդ կետից հանել «սույն» բառը, իսկ «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, վարքագծի սկզբունքները, ինչպես նաեւ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները» բառերը.
4) 11-րդ կետում «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, վարքագծի կանոնների» բառերը:
2. 1-ին մասը լրացնել նոր 19-րդ, 20-րդ, 21-րդ եւ 22-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«19) ընդունում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի եւ դատախազի) վարքագծի կանոնները (կանոնագիրքը).
20) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.
21) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման եւ կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.
22) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի ուղենիշային սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաեւ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:».
3. 2-րդ մասում «եւ 15-րդ կետերով» բառերը փոխարինել «, 15-րդ եւ 22-րդ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հանձնաժողովն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու բարեվարքության համակարգին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, որոնք ենթակա են տրամադրման Հանձնաժողովի սահմանած ժամկետում»:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 10-րդ կետերից հանել «համապատասխան մարմինների» բառերը», իսկ 35-րդ հոդվածի 1-ին մասից,36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից,2-րդ մասից, 38-րդ հոդվածի 1-ին մասից, 39-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերից,40-րդ հոդվածից՝ «համապատասխան մարմնի» բառերը:
Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: