Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ կետի 20-րդ ենթակետի վերջում՝ «օտարում» բառից հետո ավելացնել «դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը»:
Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝
1. 1-ին կետի աղյուսակի՝
2710 12 | Բենզին | 1 տոննա | 40000 դրամ |
2. 1-ին կետի աղյուսակի՝
2711 21 | սեղմված բնական գազ | 1000 մ3 | 25000 դրամ |
3. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի եւ Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 120000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 120000 դրամի»:
Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝
1) ամսական դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.
Հարկման բազայի ամսական մեծությունը | Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչեւ 150000 դրամը ներառյալ | 21 տոկոս |
150000-ից մինչեւ 450000 դրամը ներառյալ | 31500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
450000-ից մինչեւ 2000000 դրամը ներառյալ | 109500 դրամ՝ գումարած 450000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
2000000-ից ավելի դրամ | 543500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը |
2) տարեկան դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.
Հարկման բազայի տարեկան մեծությունը | Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչեւ 1800000 դրամը ներառյալ | 21 տոկոս |
1800000-ից մինչեւ 5400000 դրամը ներառյալ | 378000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
5400000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ | 1314000 դրամ՝ գումարած 5400000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
24000000-ից ավելի դրամ | 6522000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը |
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ