Armenian ARMSCII Armenian
Կ-175-03.11.2017,21.02.2018-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է:

Սույն օրենքի իմաստով՝ շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:»:

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասում, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածներում, 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Միջազգային պայմանագրերի գործողությունը

Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«Հոդված 15.1. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջները խախտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: