Հոդված 1. «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի ամբողջ տեքստում «արյան» բառից առաջ լրացնել «մարդու» բառը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) արյան դոնոր` 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող, անհատույց, կամավոր հիմունքներով կամ բժշկական կազմակերպության կողմից արյունատվությունից առաջ եւ հետո դոնորին օրգանիզմի կենսաբանական եւ էներգետիկ կարողությունների վերականգնման, ճանապարհածախսի փոխհատուցման համար դրամական փոխհատուցմամբ արյուն կամ դրա բաղադրամասեր կամովին հանձնող անձ,
2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն (այսուհետ՝ դոնորություն)` արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում իրականացվող գործընթաց, որը ներառում է դոնորների ընտրություն, դոնորական արյան հավաքագրում, հետազոտում, դոնորական արյան բաղադրամասերի ստացում, պահպանում, տեղափոխում եւ տրամադրում այլ կազմակերպություններին.»,
3) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ կետը,
4) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) արյան ազգային ծառայություն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող եւ ոչ բժշկական կազմակերպությունների ցանց` անկախ կազմակերպական-իրավական ձեւից, որոնք ընդգրկված են մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բժշկական օգնության եւ սպասարկման, արյան պատրաստուկների արտադրության գործընթացում.»,
5) 1-ին մասի 6-րդ կետում «փոխներարկումը» բառից առաջ լրացնել «ընտրությունը եւ» բառերը,
6) 1-ին մասի 10-րդ կետում «բարդությունների» բառից հետո լրացնել «վերաբերյալ էլեկտրոնային» բառերը,
7) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով`
«15) արյան պետական պաշար՝ արյան բաղադրամասերի, ինչպես նաեւ արյան հավաքագրման, հետազոտման, պահպանման եւ տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումների, պարագաների եւ նյութերի մշտապես պահպանվող եւ թարմացվող նվազագույն ծավալ»,
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 2-րդ եւ 8-րդ գլուխների վերնագրերում «ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում.
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը,
2) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«8) արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման եւ նորացման կարգի հաստատումը:»:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«11) փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի եւ ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգի հաստատումը.»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ, 16-րդ, 17-րդ եւ 18-րդ կետերով՝
«15) արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը.
16) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.
17) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը.
18) արյունատվությունից առաջ եւ հետո դոնորին սննդի եւ ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգի հաստատումը:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք եւ առանց դոնորի համաձայնության կարող են տրամադրվել արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին` օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:»,
2) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «արյան» բառից հետո լրացնել «եւ դրա բաղադրամասերի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «կառավարության սահմանած կարգով» բառերը,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Ընկերքից արյունը ստացվում է եւ դրանից արյան բաղադրամասերն անջատվում են լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:»:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում «դոնացիայի» բառը փոխարինել «դոնորության» բառով:
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար: Արյունատվությունից հետո պահանջի դեպքում նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:»,
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Կենսաբանական եւ էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով արյան դոնորներին արյունատվությունից առաջ եւ հետո պարտադիր տրամադրվում է սնունդ, իսկ փոխհատուցվող արյան դոնորներին համապատասխանաբար նաեւ դրամական փոխհատուցում:»:
Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 2-րդ եւ 7-րդ մասերում «հիվանդի» բառը փոխարինել «ռեցիպիենտի» բառով,
2) 4-րդ մասում «կանխարգելելով» բառը փոխարինել «նվազեցնելով» բառով:
Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Փոխներարկումային փոխազդեցությունների եւ բարդությունների նվազեցման նպատակով փոխներարկումից առաջ կատարվում է փոխներարկվող արյան բաղադրամասի եւ ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:»,
2) 4-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«4) անձի ախտորոշումը ճշտելու նպատակով»:
Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 32. Արյան ազգային ծառայությունը
1. Արյան ազգային ծառայությունը ներառում է`
1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները.
2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները.
3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:»:
2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպությունները իրականացնում են`
1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում եւ նորացում` բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար եւ արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա,
2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով,
3) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացում:
3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության հիման վրա հավաքագրված արյան բաղադրամասերը ներառվում են բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որեւէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության դեպքերի վրա:»:
Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով,
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետը:
Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով,
2) 3-րդ կետից հանել «կամ դրանց ստորաբաժանումներին» բառերը:
Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փորձանմուշների հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այլ բժշկական կազմակերպություններում:»,
2) 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: