Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4732-20.12.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետում «մասնագիտացված մասնակիցները,» բառերից հետո լրացնել «արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից: