Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) բոլոր «Հիմնադրամ» բառերը իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ֆոնդ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Սույն օրենքը կարգավորում է ակտիվների արժեթղթավորման գործընթացի եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման, շրջանառության եւ մարման հետ կապված հարաբերությունները:»:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում.
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ակտիվների արժեթղթավորման հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արժեթղթավորման ֆոնդերի իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության կարգավորման, արժեթղթավորման ֆոնդերի գործունեության դադարեցման, սնանկության, լուծարման, արժեթղթավորման ֆոնդերի կառավարիչների գործունեության, ինչպես նաեւ արժեթղթավորման գործընթացի նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) հանել «պարտապան», «թողարկող», «մնացորդային արժեք», «պահառու», «արժեթղթավորման հիմնադրամ» եւ «արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչ» պարբերությունները:
2) «ակտիվներով ապահովված արժեթղթեր» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ արժեթղթավորման ֆոնդի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնք ապահովված են ակտիվների համախմբով եւ որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից:»:
3) «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)» հասկացությունից հանել «մեկ» բառը,
4) «արժեթղթավորում» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«արժեթղթավորում՝ գործարք կամ գործընթաց, որով արժեթղթավորման ֆոնդը ձեռք է բերում ակտիվ, պարտատոմս կամ այլ դեբիտորական պարտքեր, ակտիվների համախումբ կամ ստանձնում դրա (դրանց) հետ կապված ռիսկեր, եւ թողարկում արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռքբերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից:»,
5) «արժեթղթավորում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«ռիսկի ստանձնում՝ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի ստանձնումը՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով կամ օրենքով թույլատրելի այլ միջոցներով.»,
6) «սպասարկող» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«արժեթղթավորման ֆոնդ` «Ներդումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արժեթղթավորման ֆոնդը :
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքով» բառից հետո լրացնել «, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:
Հոդված 6. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արժեթղթավորման գործընթացի մասնակիցները»:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-6-րդ, 8-15-րդ հոդվածները, 18-19-րդ հոդվածները, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ, 29-րդ եւ 30-րդ հոդվածները, 6-8-րդ գլուխները:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարիչը» բառից հետո լրացնել «, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների, ունի նաեւ հետեւյալ իրավասությունները» բառերը:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 17. Արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջներ
Երրորդ անձինք, բացառությամբ ներդրողների եւ արժեթղթավորման ֆոնդի հետ սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերի կողմերի, չեն կարող արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջներ ներկայացնել մինչեւ ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, եթե`
1) ակտիվների վաճառքն արժեթղթավորման ֆոնդին կատարվել է շուկայական գնով.
2) արժեթղթավորման ֆոնդին սույն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը.
3) նախաձեռնողը կամ վաճառողն իրավասու չեն փոխանցելու, գրավադրելու, փոխարինելու, հետ ստանալու, հետ գնելու կամ այլ կերպ օգտագործելու ակտիվները կամ դրանցից ստացվող միջոցները` առանց ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:»:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Դեբիտորական պարտքերի պահուստավորման պարտականությունը կրում է արժեթղթավորման գործընթացի այն մասնակիցը, որը կողմերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն կրում է ակտիվի գծով վճարների չստացման ռիսկը: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ կարող են սահմանվել պահուստավորման առանձնահատուկ պայմաններ՝ հաշվի առնելով կողմերի միջեւ կնքված պայմանագրի պայմանները:»:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:»,
2) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու եւ շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել այլ անձի:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1 հոդվածով.
«Հոդված 27.1. Ռիսկի ստանձնում
1. Ներդրողների շահերի պաշտպանության կամ ֆինանսական կայունության կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից ելնելով Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է՝
1) ակտիվի հետ կապված ստանձնման ենթակա ռիսկի տեսակները.
2) չափանիշներ, որոնց բավարարող ռիսկերը կարող են ստանձնվել.
3) ստանձնվող ռիսկի հիման վրա թողարկվող արժեթղթերի նկատմամբ պահանջներ.
4) ակտիվի հետ կապված ռիսկի փոխանցման պայմանագրի պարտադիր պայմաններ:»:
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Ակտիվներով ապահովված արժեթղթերը
1. Արժեթղթավորման ֆոնդը կարող է թողարկել ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ մասնակցության վկայագրերի, պարտատոմսերի, այլ պարտքային արժեթղթերի եւ(կամ) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թողարկված փայերի (բաժնետոմսերի) տեսքով:
2. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գրանցումը, թողարկումը եւ տեղաբաշխումը, ինչպես նաեւ ռեեստրի վարումն ու պահառությունն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 4-րդ կետից հանել «մնացորդային արժեքի հիման վրա» բառերը,
2) 5-րդ կետում «մնացորդային արժեքում» բառերը փոխարինել «փայում կամ մասնակցության վկայագրում» բառերով:
Հոդված 15. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով նախատեսված փոփոխությունները տարածվում են միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ