Armenian ARMSCII Armenian
Կ-10322-30.11.2006-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի`

ա/ վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ»

բ/ 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին դատական վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա/ 2-րդ մասի «վճռաբեկ բողոք բերելու համար uահմանված ժամկետն անցնելուց հետո» բառերը փոխարինել «քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով» բառերով.

բ/ 3-րդ մասի 1-ին կետից հանել «գործերով» բառը.

գ/ 3-րդ մասի 3-րդ կետից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 4.1 կետով հետեւյալ բովանդակությամբ`

«4.1) օրենքով սահմանված կարգով հավատարմագրում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրման հայտ ներկայացրած փաստաբաններին կամ մերժում նրանց հավատարմագրումը, ինչպես նաեւ դադարեցված է ճանաչում հավատարմագրի գործողությունը.»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 5 . Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Դատական իշխանությունն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված այլ խորհրդանիշ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: