Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2323-21.12.2017,23.02.2018-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բաժնետիրական ընկերությունները կարող են թողարկել ապահովված  եւ չապահովված պարտատոմսեր` անկախ կանոնադրական կապիտալի չափից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: