Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն սահմանափակումը չի կիրառվում բաժնետիրական ընկերություն հանդիսացող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: