Armenian ARMSCII Armenian
Կ-1669-23.02.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  2015 թվականի հունիսի 19-ի ՀՕ-101-Ն օրենքի 1-ին հոդվածով խմբագրված՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  նախադասություններով. «Օդանավի հրամանատարը, հնարավորության դեպքում, ապահովում է նաեւ հանցագործության դեպքի վայրի պահպանումը: Սույն մասով նախատեսված պահպանության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: