Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2523-26.02.2018-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը: