Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) լրացնել նոր 283-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդ՟ված 283. Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններըՀա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան կենտրոնական բանկի սահ՟մանված կար՟գով չգրան՟ցելու դեպքում՝ հարկ վճա՟րող՟նե՟րից գանձ՟վում է տու՟գանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 25 տո՟կո՟սի չա՟փով: Հարկ վճա՟րո՟ղը տու՟գան՟քը մու՟ծում է հար՟կա՟յին տես՟չութ՟յան կող՟մից խախտ՟ման փաստն ար՟ձա՟նագ՟րե՟լուց հե՟տո՝ տասնօր՟յա ժամ՟կե՟տում: Նշված ժամ՟կե՟տում տու՟գան՟քը չմու՟ծե՟լու դեպ՟քում այն կրկնա՟պատկ՟վում է:
Հար՟կա՟յին տես՟չութ՟յան կող՟մից խախ՟տումն ար՟ձա՟նագր՟վե՟լուց հե՟տո՝ մեկ տար՟վա ըն՟թաց՟քում, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները չգրան՟ցե՟լու կրկնա՟կան փաստ ար՟ձա՟նագ՟րե՟լու դեպ՟քում գանձ՟վում է տու՟գանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով)՝ 50 տո՟կո՟սի չա՟փով: Հարկ վճա՟րո՟ղը տու՟գան՟քը մու՟ծում է հար՟կա՟յին տես՟չութ՟յան կող՟մից կրկնա՟կան խախտ՟ման փաստն ար՟ձա՟նագր՟վե՟լուց հե՟տո՝ տաս՟նօր՟յա ժամ՟կե՟տում: Նշված ժամ՟կե՟տում տու՟գան՟քը չմու՟ծե՟լու դեպ՟քում այն կրկնա՟պատկ՟վում է:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ էմտնում 2005 թվականի փետրվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
««Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է արտարժույթի առք ու վաճառք եւ արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեության կանոնակարգման, վերահսկելիության մակարդակի բարձրացման նպատակով: Նախագծերի ընդունմամբ նշված կազմակերպությունների գործունեությունը կդրվի նմանատիպ ծառայություններ մատուցող (բանկեր, վարկային կազմակերպություններ, վճարահաշվարկային կազմակերպություններ) այլ կազմակերպությունների հետ հավասար մրցակցային պայմանների մեջ: