Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4733-20.12.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) լրացնել նոր 283 -րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 283 . Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված կարգով չգրանցելու դեպքում՝ հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով)՝ 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից: