« Հոդված 283 . Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով:»:
Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից: