Հոդված 1. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաեւ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց» եւ «այդ գործունեության մասով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետը լրացնել նետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն.»
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել «, իսկ արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների համար՝ կառավարության լիազորած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2005 թվականի փետրվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
««Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է արտարժույթի առք ու վաճառք եւ արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեության կանոնակարգման, վերահսկելիության մակարդակի բարձրացման նպատակով: Նախագծերի ընդունմամբ նշված կազմակերպությունների գործունեությունը կդրվի նմանատիպ ծառայություններ մատուցող (բանկեր, վարկային կազմակերպություններ, վճարահաշվարկային կազմակերպություններ) այլ կազմակերպությունների հետ հավասար մրցակցային պայմանների մեջ: