Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր թվարկումով՝
«արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն.»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը եւ շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաեւ համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եւ հարկային մարմնի հետ:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով՝
«զ) արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս՝
«3. Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների եւ կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7.
Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից: