Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում «այլ երկրների միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի» բառերը փոխարինել «օտարերկրյա պետությունների միջեւ միջազգային պայմանագրերի» բառերով։
Հոդված 2. Օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով։
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: