Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-278-01.03.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին եւ  2-րդ մասերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ նույն հոդվածի       4-րդ մասով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը, նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ, նոտարական գործողությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարությունը:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Որակավորման վկայականի ձեւը սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 3. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետում:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: