«թ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն փաթեթում միավորված են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տարբեր տարիներին մշակված օրենքների նախագծերը:
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերը ԵՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ (հիմք` ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 191.1 կետ), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններին Օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Բացի այդ, Նախագծերի ընդունման համար հաշվի են առնվել նախկին տարիներին «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան փորձագետների կատարած առաջարկները, Համաշխարհային բանկի հետ «Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականության վարկի (ԶՔՎ) երրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճարի թիվ ՄԶԸ Ք670-ԱՄ» վարկային ծրագրի շրջանակում «Մրցակցության քաղաքականության կարգավորիչ դաշտի հզորացում» տեխնիկական աջակցության ծրագրի ներքո ներգրավված փորձագետների առաջարկները:
Նախագծերի ընդունումը էապես կբարելավի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավման, Օրենքի խախտումների կանխման, բացահայտման եւ հետեւանքների վերացման տեսանկյունից, իսկ Օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու արդյունքում կապահովվի ինքնավար մարմիններին վերաբերող բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս Օրենքում առկա են մի շարք դրույթներ, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել ԵՏՄ ակտերին.
1. Գործող Օրենքով սահմանված տուգանքի կիրառման մեխանիզմները տարբերվում են ԵՏՄ իրավական ակտերով նախատեսված կարգավորումներից, այդ թվում` Օրենքը չի նախատեսում պատասխանատվություն պետական մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:
2. Առկա են հակամրցակցային համաձայնությունների եւ գերիշխող դիրքի չարաշահումների դրսեւորումների առումով անհամապատասխանություններ:
3. Առկա է մի շարք հասկացություններ Օրենքում ներառելու, ինչպես նաեւ մի շարք հասկացություններ հստակեցնելու անհրաժեշտություն:
4. Ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս Հանձնաժողովին արդյունավետորեն լուծելու իր առջեւ դրված խնդիրները:
Բացի այդ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների ընդունումից հետո առաջացել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքում առկա խնդիրները լուծելու նպատակով.
1. Նախագծերով սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:
2. Հստակեցվում եւ լրացվում են հակամրցակցային համաձայնությունների եւ գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր եւ չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձնաց պատասխանատվությունից ազատման եւ տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:
3. Նախագծերով սահմանվում են մի շարք հասկացություններ, այդ թվում` «խտրական պայմաններ», «մրցակցության սահմանափակման հատկանիշներ», «տնտեսական գործունեության համակարգում», «ուղղակի եւ անուղղակի վերահսկողություն», «չհիմնավորված բարձր եւ ցածր գին» հասկացությունները, հստակեցվում է անձանց խումբ հասկացությունը:
4. Նախագծերով հստակեցում եւ կարգավորում են ստանում խնդրահարույց դրույթները եւ իրավահարաբերությունները: Մասնավորապես կարգավորվում են անձանց խմբի, տուգանքի գանձման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, մրցակցությանը վնաս հասցնող համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման հետ կապված հարաբերությունները:
5. Սահմանադրական փոփոխություններից բխող անհրաժեշտ կարգավորումը կապված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով նախատեսված կարգավորման հետ, որով սահմանվում է ինքնավար մարմինների, այդ թվում՝ նաեւ Հանձնաժողովի անդամների նշանակման նոր կարգ՝ Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրության միջոցով: Ուստի Նախագծով առաջարկվող փոփոխությամբ գործող կարգավորումը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծով սահմանվում են նաեւ Հանձնաժողովի անդամների կրթությանը եւ աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ, ինչպես նաեւ հայերենին տիրապետելու պահանջ:
Նախագծով լրացվել են Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները եւ նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաեւ նրա լիազորությունների դադարման եւ վաղաժամկետ դադարեցման հիմքերը, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամի` պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաեւ Օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 122-րդ հոդվածին:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկա
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ առաջանում է անհրաժեշտություն համապատասխան լրամշակումներ կատարել Հանձնաժողովի կողմից ընդունված մի շարք նորմատիվ որոշումներում: Նախագծերը համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի նկատմամբ կունենա դրական ազդեցություն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Ի փոփոխումն մեր 14.02.2018 թվականի թիվ 02/23.15/2228-18 գրության՝ Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 48-Ա որոշմամբ հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:
Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ