Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» կետով.
«թ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը «- աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: