Հոդված 1. Օրենքի 1-ին հոդվածում «բույսերի սորտերի» բառերից հետո ավելացնել «եւ կենդանիների ցեղերի» բառակապակցությունը:
Հոդված 2. Օրենքի 3րդ հոդվածի
ա) կետի «սորտ» բառից առաջ ավելացնել «բույսի» բառը,
բ) կետի «բույսերի սորտերից» բառերից հետո ավելացնել «կամ կենդանիների ցեղերից» բառերը, իսկ վերջում՝ «կամ կենդանու ցեղը» բառերը, իսկ , «տնտեսական» բառը փոխել «կենսաբանական» բառով,
- ե) կետում «բույսի սորտ» բառերից հետո ավելացնել «կամ կենդանու ցեղ» բառերը,
- զ) կետում «սորտ» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղ» բառը,
- ը) կետի վերջում դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղը» բառը,
- թ) կետի «սորտի» բառերից հետո ավելացնել «ցեղի» բառերը,
- դ) կետից հետո ավելացնել նոր՝ ե), զ), եւ է) կետերը հետեւյալ բովանդակությամբ՝
- ե) կենդանու ցեղ՝ կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավորված կենսաբանական եւ կազմաբանական հատկություններով եւ հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար եւ դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է իգական եւ արական առանձնյակներով կամ տոհմանյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը եւ գիծը:
- զ) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը,
- է) տոհմային կենդանի՝ ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի, ապրանքային կենդանի՝ բացի ցեղի վերարտադրությունից այլ նպատակների համար օգտագործվող կենդանի:
Հաջորդաբար փոխել նաեւ համարակալումը:
Հոդված 3. Օրենքի 4 րդ հոդվածի 4 րդ կետում 25 թվից հետո ավելացնել «իսկ կենդանիների ցեղերի համար՝ 30 տարի» բառակապակցությունը:
Հոդված 4. Օրենքի 5 րդ հոդվածի 1 ին կետում «սորտը» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղը» բառը, «տնկանյութը» բառից հետո ավելացնել «կամ ցեղի տոհմանյութը» բառակապակցությունը, իսկ «սորտն» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղն» բառը:
Նույն հոդվածի 3 րդ կետում «բույսերը» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղի կենդանիները» բառերը:
Հոդված 5. Օրենքի 7 րդ հոդվածի 1 ին կետի «որում պետք է ընդգրկվի սորտի ծագումնաբանությունը» բառակապակցությունը փոխարինել «որն առաջարկում է հայտատուն» բառակապակցությամբ:
Նույն հոդվածի 2 րդ կետում «սորտը» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղը» բառը, իսկ «սորտի» բառից հետո՝ «ցեղի» բառը:
Նույն հոդվածի 3 - րդ կետի առաջին եւ վերջին նախադասություններում «սորտի» բառերից հետո դնել ստորակետ եւ ավելացնել ցեղի բառերը:
Հոդված 6. Օրենքի 11 րդ հոդվածի 1 ին կետի «սերմնանյութ» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «տոհմանյութ» բառը:
Հոդված 7. Օրենքի 12 րդ հոդվածում «վարման» բառից հետո ավելացնել «եւ հրապարակման» բառերը:
Հոդված 8. Օրենքի 13 րդ հոդվածի 2 րդ կետում «բուսանյութի» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ապրանքային կենդանու» բառակապակցությունը,
- 3 րդ կետում «սերմերի» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղի տոհմանյութի» բառակապակցությունը,
- նույն կետի ա) ենթակետում «սորտի» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղի» բառը, իսկ «սորտն» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղն» բառը,
- նույն կետի բ) ենթակետի վերջում ավելացնել «ցեղից» բառը, իսկ գ) ենթակետում «սորտի» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղի» բառը,
- 4 րդ կետի բ) ենթակետում «սորտից» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղից» բառը:
Հոդված 9. Օրենքի 15 րդ հոդվածի գ) ենթակետում «սորտերի» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղերի» բառը:
Հոդված 10. Օրենքի 19 րդ հոդվածում 1 ին կետի վերջում ավելացնել.
«Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրի մեջ հրատարակվում են հետեւյալ տեղեկությունները.
- արտոնագրի եւ օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը,.
- սելեկցիոն նվաճումների հավանության ստացած անունները,
- տվյալներ հայտատուների եւ հեղինակների մասին,
- հայտերի վերաբերյալ ընդունված որոշումները,
- արտոնագիր տալու, ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշումները,
- սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները»:
Հոդված 11. Օրենքի 22 րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «ԽՍՀՄ» բառից հետո ավելացնել «եւ Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «հիբրիդներ» բառից առաջ ավելացնել «կենդանիների ցեղերը եւ» բառերը: