Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-043-25.07.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 1 - ին հոդվածում «բույսերի սորտերի» բառերից հետո լրացնել «եւ կենդանիների ցեղերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3 - րդ հոդվածում՝

«ա)» կետի «սորտ» բառից առաջ լրացնել «բույսի» բառը.

«բ)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

սելեկցիոն նվաճում՝

- բուսաբուծությունում՝ արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված եւ գոյություն ունեցող բույսերի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը,

- անասնաբուծությունում՝ մարդու կողմից ստեղծված եւ ծննդաբանական կառուցվածքով ու դա նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու եւ կենդանիների մեկ ցեղի ձեւով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն՝ ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը.
«ե)» կետում «բույսի սորտ» բառերից հետո լրացնել «կամ կենդանու ցեղ» բառերով,

«զ)» կետում «սորտ» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղ» բառով,

«ը) կետի վերջում դնել ստորակետ եւ լրացնել «ցեղը» բառով,

« թ)» կետի «սորտի» բառերից հետո լրացնել «ցեղի» բառերով,

« դ)» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1 », «դ2 », «դ3 » կետերով՝

«դ1 ) կենդանու ցեղ՝ կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավորված կենսաբանական եւ կազմաբանական հատկություններով եւ հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար եւ դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է արական եւ իգական սեռի կենդանիներով կամ տոհմանյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը եւ գիծը.

դ2 ) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը,

դ3 ) տոհմային կենդանի՝ ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի:»:

Հոդված 3. Օրենքի 4 - րդ հոդվածի 4- րդ դ կետում « 25» թվից հետո լրացնել «իսկ կենդանիների ցեղերի համար՝ 30 տարի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5 - րդ հոդվածի 1 - ին կետում «սորտը» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղը» բառով, «տնկանյութը» բառից հետո լրացնել «կամ ցեղի տոհմանյութը» բառերով, իսկ «սորտն» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղն» բառով:

Նույն հոդվածի 3 - րդ կետում «բույսերը» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղի կենդանիները» բառերով:

Հոդված 5. Օրենքի 7 - րդ հոդվածի 2- րդ կետում «սորտը» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղը» բառով, իսկ «սորտի» բառից հետո՝ «ցեղի» բառով:

Նույն հոդվածի 3 - րդ կետի առաջին եւ վերջին նախադասություններում «սորտի» բառերից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11- րդ հոդվածի 1- ին կետի «սերմնանյութ» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «տոհմանյութ» բառով:

Հոդված 7. Օրենքի 12- րդ հոդվածում «վարման» բառից հետո լրացնել «եւ հրապարակման» բառերով:

Հոդված 8. Օրենքի 13- րդ հոդվածի 3- րդ կետում «սերմերի» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «ցեղի տոհմանյութի» բառերը,

նույն կետի «ա)» ենթակետում «սորտի» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղի» բառով, իսկ «սորտն» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղն» բառով,

նույն կետի «բ)» ենթակետի վերջում լրացնել «ցեղից» բառով, իսկ «գ)» ենթակետում «սորտի» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղի» բառով,

4 - րդ կետի «բ)» ենթակետում «սորտից» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղից» բառով:

Հոդված 9. Օրենքի 15- րդ հոդվածի «գ)» ենթակետում «սորտերի» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ցեղերի» բառով:

Հոդված 10. Օրենքի 19- րդ հոդվածում 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են հետեւյալ տեղեկությունները.

- արտոնագրի եւ օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը.

- սելեկցիոն նվաճումների հավանություն ստացած անվանումները,

- տվյալներ՝ հայտատուների եւ հեղինակների մասին,

- հայտերի վերաբերյալ որոշումները,

- արտոնագիր տալու, ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները,

- սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները:»:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «ԽՍՀՄ» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «հիբրիդներ» բառից առաջ լրացնել «կենդանիների ցեղերը եւ» բառերով: