Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) «ա» ենթակետի «սորտ՝ » բառից առաջ լրացնել «բույսի» բառը.
2) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) սելեկցիոն նվաճում՝
- բուսաբուծությունում՝ արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված եւ գոյություն ունեցող բույսերի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը,
- անասնաբուծությունում՝ մարդու կողմից ստեղծված եւ ծննդաբանական կառուցվածքով ու դա նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու եւ կենդանիների մեկ ցեղի ձեւով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն՝ ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը.».
3) « դ» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1 », «դ2 » եւ «դ3 » ենթակետերը.
«դ1 ) կենդանու ցեղ՝ կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավորված կենսաբանական եւ կազմաբանական հատկություններով եւ հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար ու դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է արական եւ իգական սեռի կենդանիներով կամ տոհմանյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը եւ գիծը.
դ2 ) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը.
դ3 ) տոհմային կենդանի՝ ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի.».
4) «ե» ենթակետի «բույսի սորտ» բառերից հետո լրացնել «կամ կենդանու ցեղ» բառերը.
5) «զ» ենթակետի «սորտ՝ » բառի բութը հանել, «սորտ» բառից հետո լրացնել «եւ ցեղ» բառերը.
6) «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ը) հեղինակ՝ ֆիզիկական անձ կամ ֆիզիկական անձանց խումբ, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել են սորտը եւ ցեղը.».
7) « թ» ենթակետի «սորտի» բառից հետո լրացնել «եւ ցեղի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի «25» թվից հետո լրացնել «, իսկ կենդանիների ցեղերի համար՝ 30 տարի» բառերը:
Հոդված 4 . Օրենքի 5-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «սորտը» բառից հետո լրացնել «եւ ցեղը» բառերը, «(տնկանյութը)» բառից հետո լրացնել «կամ ցեղի տոհմանյութը» բառերը, իսկ «սորտն» բառից հետո լրացնել «եւ ցեղն» բառերը.
2) 3-րդ կետի «բույսերը» բառից հետո լրացնել «եւ ցեղի կենդանիները» բառերը:
Հոդված 5 . Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 2-րդ կետի «սորտը» բառից հետո լրացնել «եւ ցեղը» բառերը, իսկ «սորտի» բառից հետո՝ «եւ ցեղի» բառերը.
2) 3-րդ կետի առաջին եւ վերջին նախադասություններում «սորտի» բառից հետո լրացնել «եւ ցեղի» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «սերմնանյութ» բառից հետո լրացնել «եւ տոհմանյութ» բառերը:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «վարման» բառից հետո լրացնել «եւ հրապարակման» բառերը:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 3-րդ կետի՝
ա) «սերմերի» բառից հետո լրացնել «եւ ցեղի տոհմանյութի» բառերը,
բ) «ա» ենթակետի «սորտի» բառից հետո լրացնել «եւ ցեղի» բառերը, իսկ «սորտն» բառից հետո լրացնել «եւ ցեղն» բառերը,
գ) «բ» ենթակետի «սորտից» բառից հետո լրացնել «եւ ցեղից» բառերը,
դ) «գ» ենթակետի «սորտի» բառից հետո լրացնել «եւ ցեղի» բառերը.
2) 4-րդ կետի «բ» ենթակետի «սորտից» բառից հետո լրացնել «եւ ցեղից» բառերը:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» ենթակետի «սորտերի» բառից հետո լրացնել «եւ ցեղերի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են հետեւյալ տեղեկությունները.
ա) արտոնագրի եւ օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը.
բ) սելեկցիոն նվաճումների հավանություն ստացած անվանումները.
գ) տվյալներ հայտատուների եւ հեղինակների մասին.
դ) հայտերի վերաբերյալ որոշումները.
ե) արտոնագիր տալու, արտոնագիրն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները.
զ) սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները:»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «ԽՍՀՄ» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «հիբրիդների» բառից առաջ լրացնել «կենդանիների ցեղերի եւ» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: