Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունվարի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.
«14.1) վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում, 3.1-ին, 3.2-րդ, 5-7-րդ եւ 9-րդ մասերում, 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 11-րդ հոդվածի «գ» կետում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վերահսկող մարմին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի խախտումների դեպքերում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.
ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու մասին հանձնարարական.
բ) տուգանք:
Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
2. Սույն օրենքի խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.
ա) լիցենզիայի գործողության կասեցում.
բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: