Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-26455-06.03.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «հատուկ քննչական ծառայության» բառերից հետո լրացնել «՝ որպես քննչական մարմնի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում, 2-րդ գլխի վերնագրում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում եւ 21-րդ հոդվածներում «կոչում» եւ «կոչումներ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «դասային աստիճան» եւ «դասային աստիճաններ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «ծառայությունն» բառից հետո լրացնել «կազմակերպում եւ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ` Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, դատարանների նախագահները եւ դատավորները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նախարարները, նրանց տեղակալները, Կառավարությանը ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, մարզպետները, նրանց տեղակալները, Երեւանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի նախագահը եւ խորհրդի անդամները, անկախ եւ ինքնավար մարմինների նախագահները եւ անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ անդամները.»:

Հոդված 6. Օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հանրապետության Նախագահին եւ» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարի» բառերից հետո լրացնել «` մինչեւ հունվարի 31-ը,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «համապատասխանաբար Կառավարության եւ վարչապետի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմաբգրությամբ՝

«Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Կառավարությունը` վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:

3. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից՝ բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներին հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:

5. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:»:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորդհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի եւ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայությունից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդակաի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

4. Հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:

6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է եւ շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց՝ բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի: Հատուկ քննչական ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է հատուկ քննչական ծառայությունում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Հատուկ քննչական ծառայությունում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասաին աստիճան ունեցողի համար` 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`

1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու եւ վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ կատարվում է ծառայողական քննություն:

8. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»:

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասում «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «կազմակերպում եւ» բառերը:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմաբգրությամբ.

«Հոդված 20. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու եւ առանձնակի ցուցանիշների համար հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետեւյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցներ հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը՝ բացառությամբ սույն հոդվածի 5-6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքի միջոցը հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:

6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:

8. Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:»:

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ չի կիրառվում:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ քննչական ծառայության պետը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հատուկ քննչական ծառայության ծառայողներին նախկինում շնորհված արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր, արդարադատության գնդապետ, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության մայոր, արդարադատության կապիտան, արդարադատության ավագ լեյտենանտ եւ արդարադատության լեյտենանտ կոչումները համապատասխանաբար փոխարինվում են Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով սահմանված դասային աստիճաններով:

4. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում: