Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2641-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) հարկային մարմին` Պետական եկամուտների կոմիտե.»:

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, 2-րդ բաժնի վերնագրում, 79-րդ հոդվածի 4-րդ մասում, 219-րդ հոդվածի 3-րդ մասում, 235-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 285-րդ հոդվածի 1-ին մասում, 320-րդ հոդվածի 1-ին մասում, 377-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետում, 407-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերում, 409-րդ հոդվածի 4-րդ մասում,  «հարկային մարմիններ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «հարկային մարմին» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությունում  «իրականացնում են» բառը փոխարինել «իրականացնում է» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 235-րդ  հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «իրենց գործառույթների իրականացման ընթացքում կարող են» բառերը փոխարինել «իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 409-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշում են» բառը փոխարինել «որոշում է» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հարկային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող` հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: