Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ
Կ-2641
-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) հարկային մարմին` Պետական եկամուտների կոմիտե.»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 59-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ա. ենթակետում, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 225-րդ հոդվածի 1-ին մասում եւ 240-րդ հոդվածի 1-ին մասում «պետական կառավարչական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, 2-րդ բաժնի վերնագրում, 79-րդ հոդվածի 4-րդ մասում, 219-րդ հոդվածի 3-րդ մասում, 235-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 285-րդ հոդվածի 1-ին մասում, 320-րդ հոդվածի 1-ին մասում, 377-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետում, 407-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերում, 409-րդ հոդվածի 4-րդ մասում, «հարկային մարմիններ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «հարկային մարմին» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությունում «իրականացնում են» բառը փոխարինել «իրականացնում է» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «իրենց գործառույթների իրականացման ընթացքում կարող են» բառերը փոխարինել «իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 409-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշում են» բառը փոխարինել «որոշում է» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հարկային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող՝ հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ