Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Մաքսային ծառայության հասկացությունը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:
2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) քննչական մարմինը իրականացնում է նախաքննություն նաեւ մաքսային ծառայության քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածից հանել «վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող` մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը:
Հոդված 6. Օրենքում «վերադաս մաքսային մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «կոմիտե» բառով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 7. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Հանրապետության նախագահ», «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: