Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.
«2.1) պետական պահպանության ծառայությունը.»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով,
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունը» բառերը:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «ազգային անվտանգության մարմինների,» բառից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերը:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.
«3.1. Պետական պահպանության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի`
1) 3-րդ մասում «3» թիվը փոխարինել «2» թվով,
2) 3-րդ եւ 4-րդ մասերում «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի» բառերով, իսկ «Նախագահին» բառը փոխարինել «վարչապետին» բառով:
Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ» բառերով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: