Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-26415-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «անկախության» բառը փոխարինել «չեզոքության» բառով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պետական պահպանություն տրամադրվում է`

1) Հանրապետության նախագահին.

2) վարչապետին.

3) Ազգային ժողովի նախագահին.

4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վարչապետի թեկնածուին։

Հանրապետության նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը` իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն` մինչեւ վարչապետ նշանակման հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:»,

2) 3-րդ մասում`

ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով.

բ. երկրորդ նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «վարչապետի» բառով,

3) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:»,

4) 4-րդ մասի 2-րդ կետում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «պետական պահպանության ծառայության (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը` փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետության նախագահին, նրա ընտրվելուց հետո, տրամադրվում է պետական պահպանություն:».

3) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով, իսկ «եւ (կամ)» բառերը` «,ինչպես նաեւ» բառով.

4) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին» բառերը փոխարինել «Հանրապետության պաշտոնաթող նախագահներին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է» բառերը` «Հանրապետության պաշտոնաթող նախագահները կարող են» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

«Հոդված 6.1. Վարչապետի պետական պահպանությունը

1. Վարչապետին, նրա նշանակվելուց հետո, տրամադրվում է պետական պահպանություն` նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում` սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով։

2. Պետական պահպանություն տրամադրվում է նաեւ վարչապետի`

1) Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին` իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից,

2) Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին` վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից:

3. Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

 4. Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին:»։

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետությունում  պետական բարձրաստիճան  պաշտոններ զբաղեցնող այլ անձանց» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի» բառերով,

2) 1-ին մասում «եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը հանել, իսկ «նրանց» բառը փոխարինել «նրա» բառով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում «եւ 7-րդ հոդվածում» բառերը փոխարինել «, 6-րդ եւ 7-րդ հոդվածներում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում`

ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով.

բ. երկրորդ նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառը փոխարինել «վարչապետի» բառով,

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն է (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմինն է» բառերով,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Լիազոր մարմնի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կառավարությունը։

4. Լիազոր մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը:

5. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական պահպանության ծառայության պետը:».

4) ուժը կորցրած ճանաչել 7-րդ եւ 8-րդ մասերը.

5) 9-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.

6) 10-րդ մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի երկրորդ պարբերությունում «հակառակ» բառից հետո լրացնել «` զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով» բառերը:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ազգային անվտանգության մարմինների» բառերը հանել, իսկ «ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող» բառերից առաջ լրացնել «զինվորական ծառայությունը եւ» բառերով,

2) 3-րդ մասում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով,

3) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:

Հոդված 11. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին, 16.2-րդ, 16.3-րդ, 16.4-րդ, 16.5-րդ, 16.6-րդ, 16.7-րդ, 16.8-րդ, 16.9-րդ, 16.10-րդ, 16.11-րդ, 16.12-րդ, 16.13-րդ եւ 16.14-րդ հոդվածներ.

«Հոդված 16.1. Լիազոր մարմնի ծառայողների պաշտոնների խմբերը

1. Լիազոր մարմնի ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն պաշտոններ`

ա. լիազոր մարմնի ղեկավար,

բ. լիազոր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ.

2) լիազոր մարմնի ծառայողների գլխավոր պաշտոններ`

ա. լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներ.

բ. ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր եւ նրանց տեղակալներ,

3) լիազոր մարմնի ծառայողների ավագ պաշտոններ` ոչ ինքնուրույն ստորաբաժանումների պետեր եւ նրանց տեղակալներ,

4) լիազոր մարմնի ծառայողների միջին պաշտոններ` սույն հոդվածի 1-ին մասի  1-3-րդ եւ 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.

5) լիազոր մարմնի ծառայողների կրտսեր պաշտոններ` ենթասպաներով համալրվող պաշտոններ:

2. Լիազոր մարմնի ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:

Հոդված 16.2. Լիազոր մարմնի ծառայողների զինվորական կոչումները

1. Լիազոր մարմնի ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ: Լիազոր մարմնում սահմանվում են սպաների եւ ենթասպաների հետեւյալ կազմերն ու կոչումները.
 
 
Ծառայողների կազմերը  Կոչումները
Ենթասպայական  ենթասպա,
ավագ ենթասպա
Սպայական
կրտսեր սպաներ  լեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան
ավագ սպաներ  մայոր
փոխգնդապետ
գնդապետ
բարձրագույն սպաներ  գեներալ-մայոր
գեներալ-լեյտենանտ

2. Լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն սպայական կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ` սույն օրենքի 16.8-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Լիազոր մարմնի ծառայողների ավագ եւ կրտսեր սպայական, ինչպես նաեւ ենթասպայական կոչումները շնորհում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 16.3. Լիազոր մարմնի ծառայողների պաշտոնների խմբերին համապատասխանող կոչումները

1. Լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-լեյտենանտի կոչումն է:

2. Լիազոր մարմնի ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը`

1) լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների համար` գեներալ-մայորի կոչումն է,

2) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետերի եւ նրանց տեղակալների համար` գնդապետի կոչումն է:

3. Լիազոր մարմնի ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը փոխգնդապետի կոչումն է:

4. Լիազոր մարմնի ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է:

5. Լիազոր մարմնի ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:

6. Լիազոր մարմնի ղեկավարը, կախված ավագ, միջին եւ կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից, սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ներքին եւ վերին սահմանները:

7. Լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին եւ վերին սահմանները սահմանում է Կառավարությունը:

Հոդված 16.4. Ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

1. Լիազոր մարմնում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն չափահաս քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաեւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում, 13-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու լիազոր մարմնի ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Լիազոր մարմնի առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

3. Լիազոր մարմնի ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաեւ նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Լիազոր մարմնում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

4) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

5)  ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

6) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի:

Հոդված 16.5. Ծառայության ժամկետները

1. Լիազոր մարմնում ծառայության համար սահմանվում են հետեւյալ տարիքային սահմանափակումները.
 
Կոչումը  Ծառայության սահմանային տարիքը
Ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա
 50
Սպայական կազմ
Կրտսեր սպայական կազմ
լեյտենանտ,
ավագ լեյտենանտ, կապիտան
 50
Ավագ սպայական կազմ
մայոր, փոխգնդապետ,
գնդապետ
 50
 55
Բարձրագույն սպայական կազմ
գեներալ-մայոր,
գեներալ-լեյտենանտ
65

2. Սահմանային տարիքի հասած ծառայողների` լիազոր մարմնում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչեւ 5 (դասախոսական կազմինը եւ բժշկական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը` մինչեւ 10) տարի ժամկետով:

Հոդված 16.6. Լիազոր մարմնի ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

1. Լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել լիազոր մարմնի այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Լիազոր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ կարող է նշանակվել լիազոր մարմնի այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է լիազոր մարմնի ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

3. Լիազոր մարմնի ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչեւ նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են լիազոր մարմնի ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչեւ նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են լիազոր մարմնի ծառայողների ավագ խմբի որեւէ պաշտոն:

4. Լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել նաեւ լիազոր մարմնի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

5. Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված ատեստավորման պահանջը չի տարածվում լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվող ծառայողի վրա:

6. Լիազոր մարմնի ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

7. Լիազոր մարմնի ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:

8. Լիազոր մարմնի ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միմիայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:

9. Լիազոր մարմնի ծառայողների կրտսեր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:

10. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության դատախազներ, ինչպես նաեւ լիազոր մարմնի պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար լիազոր մարմնի ծառայողներին ներկայացվող պահանջները:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված պետական մարմինների եւ լիազոր մարմնի պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

12. Լիազոր մարմնի ծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի եւ ցածր պաշտոնի:

Հոդված 16.7. Լիազոր մարմնի ծառայողների նշանակումը եւ ազատումը

1. Լիազոր մարմնի ծառայողների գլխավոր (բացառությամբ լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների), ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 16.8. Լիազոր մարմնի ծառայողներին բարձրագույն սպայական կոչում շնորհելը

1. Լիազոր մարմնի ծառայողներին բարձրագույն սպայական կոչում շնորհում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ:

2. Վարչապետի առաջարկությանը կցվում է համապատասխան կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

3. Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը` հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում` համապատասխան կոչում շնորհելու վերաբերյալ:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի` կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

Հոդված 16.9. Լիազոր մարմնի ծառայողի արձակուրդը

1. Լիազոր մարմնի ծառայողին վարձատրության  պահպանմամբ  տրվում  են`

1) հերթական (ամենամյա) արձակուրդ.

2) ուսումնական արձակուրդ.

3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.

4) հիվանդության պատճառով արձակուրդ.

5) կին ծառայողներին` նախածննդյան եւ հետծննդյան, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար արձակուրդ:

2. Լիազոր մարմնի ծառայողներին տրվում է նաեւ օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նշված արձակուրդները ծառայողի հերթական արձակուրդում չեն հաշվվում:

4. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված արձակուրդների տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 16.10. Հերթական արձակուրդը

1. Հերթական արձակուրդի տեւողությունը սահմանվում է`

1) մինչեւ 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 30 օր.

2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 40 օր.

3) 25 եւ ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 45 օր:

2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր եւ ավելի: Արձակուրդի չօգտագործած օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է`

1) մարտական գործողությունների մասնակիցներին.

2) մինչեւ 16 տարեկան 3 եւ ավելի երեխա ունեցողներին.

3) հաշմանդամ կին կամ երեխա ունեցողներին:

4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով բուժող բժշկի եւ բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:

Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում է լիազոր մարմնի կողմից:

5. Լիազոր մարմնի ծառայողների ծառայության  ընդունվելու եւ ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տեւողությունը տասներկուսի բաժանելու եւ ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են ավելացման եղանակով:

6. Ռազմական  դրություն հայտարարվելու դեպքում լիազոր մարմնի ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` նախածննդյան եւ հետծննդյան, ինչպես նաեւ երեխայի խնամքի արձակուրդի:

Հոդված 16.11. Ուսումնական արձակուրդը

1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձեւով օրենքով սահմանված կարգով սովորող լիազոր մարմնի ծառայողներին (այդ թվում` ասպիրանտներին, դոկտորանտներին) տրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:

Հոդված 16.12. Լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը

1. Լրացուցիչ արձակուրդը տրվում է`

1) ծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու տեւողությամբ.

2) ընտանեկան պայմաններից ելնելով եւ հարգելի այլ պատճառներով` մինչեւ 10 օր տեւողությամբ:

Հոդված 16.13. Հիվանդության պատճառով արձակուրդը

1. Լիազոր մարմնի ծառայողին հիվանդության պատճառով արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

2. Ծառայողին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ մինչեւ 60 օր տեւողությամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:

3. Բուժման եւ հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակը, ընդհանուր առմամբ, չպետք է գերազանցի 4 ամիսը, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին հիվանդությունների բուժմանհամար օրենսդրությամբ սահմանվում են ավելի երկար ժամկետներ:

Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգել լիազոր մարմնի ղեկավարը` բժշկականհիմնարկի եզրակացության հիման վրա:

4. Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողը ենթակա է ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման` հետագա ծառայությունը շարունակելու հնարավորությունը որոշելու համար:

Հոդված 16.14. Նախածննդյան, հետծննդյան եւ երեխայի խնամքի համար արձակուրդը

1. Լիազոր մարմնի կին ծառայողին նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, միանվագ դրամականպարգեւատրման եւ կենսաթոշակ հաշվարկելու համար:

3. Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին ծառայողի պաշտոնը պահպանվում է:

4. Նախածննդյան  եւ հետծննդյան  տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տեւողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում` ավարտվելու օրվանից համամասնաբար, մինչեւ օրացուցային տարվա ավարտը` ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկուսուկես օր հաշվարկով:»:

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով,

2) 2-րդ մասի «անօրինական գործողությունները» բառերը փոխարինել «որոշումները, գործողությունները կամ անգործությունը» բառերով:

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում «ազգային անվտանգության մարմիններում ծառայողների» բառերը փոխարինել «զինծառայողների» բառով:

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշանակված վարչապետների նկատմամբ: