Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։
Հանրապետության նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչեւ վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:».
2) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:».
4) 4-րդ մասի՝
ա. 2-րդ կետի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում, ինչպես նաեւ Օրենքի ամբողջ տեքստում «լիազոր մարմնի» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ծառայության» բառով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանրապետության նախագահին նրա ընտրվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն:».
3) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով, իսկ «եւ (կամ)» բառերը՝ «, ինչպես նաեւ» բառերով.
4) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին» բառերը փոխարինել «Հանրապետության պաշտոնաթող նախագահներին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է» բառերը՝ «Հանրապետության պաշտոնաթող նախագահները կարող են» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. Վարչապետի պետական պահպանությունը
1. Վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով։
2. Պետական պահպանություն տրամադրվում է նաեւ վարչապետի՝
1) Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին՝ իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից.
2) Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին՝ վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից:
3. Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
4. Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին:»։
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Հայաստանի Հանրապետությունում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այլ անձանց» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի» բառերով.
2) 1-ին մասի «եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը հանել, իսկ «նրանց» բառը փոխարինել «նրա» բառով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում «եւ 7-րդ հոդվածում» բառերը փոխարինել «, 6-րդ եւ 7-րդ հոդվածներում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:»:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «ծառայությունն է» բառերով.
2) 2-5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության գրասենյակ է:
3. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով։
4. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
5. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական պահպանության ծառայության պետը:».
4) 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
5) 9-րդ մասում՝
ա. «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:».
6) 10-րդ մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի երկրորդ պարբերությունը «հակառակ» բառից հետո լրացնել «՝ զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
2) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին եւ 16.2-րդ հոդվածներով.
«Հոդված 16.1. Ծառայության ծառայողների նշանակումը եւ ազատումը
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
2. Ծառայության ղեկավարի առաջին տեղակալին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:
3. Ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ ծառայության ղեկավարի ներկայացմամբ:
4. Ծառայության սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ ծառայության ղեկավարի ներկայացմամբ։
5. Ծառայության կրտսեր սպայական եւ ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ շնորհում է ծառայության ղեկավարը։
Հոդված 16.2. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու կարգը
1. Ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին եւ կոչումը:
2. Ծառայության ղեկավարին նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 12 . Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշանակված վարչապետների նկատմամբ: