Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-26419-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով չկարգավորված մասերով:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում «ոստիկանության» բառից հետո լրացնել «, պետական պահպանության» բառերը, իսկ «հանրապետական գործադիր» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի

1) 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերում «ոստիկանության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը հանել.

2) 3-րդ կետում «ծառայության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը հանել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայություն.»:

Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: