Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.
2) 4-րդ մասի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
1. Հարկադիր կատարման ծառայությաննը անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր հարկադիր կատարողը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին եւ իրավական այլ ակտերին համապատասխան:»:
Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ պարբերությունում, 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 9-րդ հոդվածի 1.1-րդ մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասում, 12-րդ հոդվածի 5-րդ մասում, 12.1-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 9-րդ եւ 12-րդ մասում, 13-րդ հոդվածի 7-րդ մասում, 19-րդ հոդվածի 2-րդ մասում, 20-րդ հոդվածի վերնագրում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 14-րդ կետերում, 23-րդ հոդվածի 3-րդ կետում, 29-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 31-րդ հոդվածի 4-րդ մասում, 32-րդ հոդվածի 8-րդ մասում, 34-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում, 36-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 50-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին պարբերությունը եւ երկրորդ պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:
Համապատասխան նախարարը`
1) կազմակերպում եւ վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.»:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով.
2) 3-րդ պարբերություններում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ» բառերը փոխարինել «վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ » բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: