Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-26424-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի  18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.

2) 4-րդ մասի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում

1. Հարկադիր կատարման ծառայությաննը անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր հարկադիր կատարողը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:

3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին եւ իրավական այլ ակտերին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ պարբերությունում, 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 9-րդ հոդվածի 1.1-րդ մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասում, 12-րդ հոդվածի  5-րդ մասում, 12.1-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 9-րդ եւ 12-րդ մասում, 13-րդ հոդվածի 7-րդ մասում, 19-րդ հոդվածի 2-րդ մասում, 20-րդ հոդվածի վերնագրում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ,  5-րդ եւ 14-րդ կետերում, 23-րդ հոդվածի 3-րդ կետում, 29-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 31-րդ հոդվածի 4-րդ մասում, 32-րդ հոդվածի 8-րդ մասում,  34-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում, 36-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 50-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին պարբերությունը եւ երկրորդ պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:

Համապատասխան նախարարը`

1) կազմակերպում եւ վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.»:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով.

2) 3-րդ պարբերություններում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ» բառերը փոխարինել «վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ » բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: