Armenian ARMSCII Armenian
Կ-26424-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.

2) 4-րդ մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:

Հոդված 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Կառավարություն» բառով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում

1. Հարկադիր կատարման ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր հարկադիր կատարողը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:

3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համապատասխան նախարարության գլխավոր քարտուղարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին եւ իրավական այլ ակտերին համապատասխան:»:

Հոդված 6. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի ութերորդ պարբերությունում, 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 9-րդ հոդվածի 1.1-ին մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասում, 12-րդ հոդվածի 5-րդ մասում, 12.1-ին հոդվածի 2-րդ, 6-րդ, 9-րդ եւ 12-րդ մասերում, 13-րդ հոդվածի 7-րդ մասում, 19-րդ հոդվածի 2-րդ մասում, 20-րդ հոդվածի վերնագրում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 14-րդ կետերում, 23-րդ հոդվածի 3-րդ կետում, 29-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 31-րդ հոդվածի 4-րդ մասում, 32-րդ հոդվածի 8-րդ մասում, 34-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում, 35-րդ հոդվածի 2-րդ մասում, 36-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում եւ 50-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին պարբերությունը եւ երկրորդ պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:

Համապատասխան նախարարը`

1) կազմակերպում եւ վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.»:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) երկրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով.

2) երրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ» բառերը փոխարինել «վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: